Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«ՔՊ» –Ի ԱՄՈԹԸ

Hasmik
Автор:
Hasmik
15:22, Четверг, 06 Декабря, 2018 года
«ՔՊ» –Ի ԱՄՈԹԸ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    

«ՔՊ» –Ի ԱՄՈԹԸ


    

Տեղատվությունից հետո ծովը ափ է նետում տիղմ, որն արևածագին փայլփլում է, շփոթեցնելով դիտողին, իսկ մայրամուտին հստակ ուրվագծվում է նրա լպրծուն, գարշահոտ բաղադրությունը: ՔՊ-ի Շիրակի մարզին արած «ամենամեծ լավությունը» ի պատասխան շիրակցիների սիրո և հավատի, ոչ միայն Կարեն Սարուխանյանն էր, այլ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: Իրականության զգացողությունը կորցնելը մի բան է, այն չունենալը՝ այլ բան: Պատասխանատվության զգացողությունը կորցնելը մի բան է, այն չունենալը՝ այլ բան:

Ներքին բարդույթների կծիկ - ոչ ադեկվատ պահվածք - անզուսպ ախորժակ. իր այս բոլոր «բարեմասնություններով» այս կինը շատ կարճ ժամկետում ուղղակի չարիք դարձավ կրթության, առողջապահության, մշակույթի, սոցիալական ոլորտների համար, որպես համակարգող: Մարդն ինչքա՞ն պետք է ընչաքաղց լինի, որ վեց ամիս էլ չդիմանա գայթակղությանը: Գյումրիում շրջանառվող լուրերը այս կնոջ վերաբերյալ մեկը մյուսից գունագեղ են, մեկը մյուսից անկախատեսելի: Երկու միջադեպի ականատես եմ եղել ինքս անձամբ. Մուշ թաղամասում վարձակալությամբ բնակվում է Նահապետի ընտանիքը՝ 5 անչափահասներ - 4 տղա, 1 աղջիկ և կինը: Փոքրը 6 ամսեկան է: Նահապետին ես ծանոթացա, երբ երիտասարդը վիրավորված սկսեց ինձ բացատրել, որ ինքը «բոմժ» չէ, ոչ էլ ողորմություն է խնդրում մարզպետարանից, այլ իր նման անապահով ընտանիքների համար նախատեսվածն է պահանջում: Եղել է ընդունելության մարզպետի տեղակալ Հովսեփյանի մոտ, ով ոչ ավել ոչ պակաս շպրտել է դեմքին, թե 5 երեխա չէիր կարող պահել, չունենայիր: Սա դեռ ամենափոքր միջադեպն է: Այս կինը առանց հասկանալու ի՞նչ է հուշարձանը, ինչ բարդ է Գյումրիում ներդրում անելը այն վերականգնելու համար, արդեն հինգ ամիս է փորձում է վիժեցնել հուշարձանների ցանկում գտնվող Շիրակացի 201 հասցեի ներդրումային ծրագիրը: Ամենաքննարկվողը Գյումրիում այս պահին նրա մասնակցությունն է թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում Աստղիկ Ավետիսյանին նշանակելու համար շուրջ 8 հազ. ԱՄՆ դոլլար կաշառք վերցնելու թեման: Քիչ աղմկահարույց չէ Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակելու և ապա հետագայում նրան մրցույթով անցկացնելու պատմությունը, որը նույնպես շրջանառվում է որպես կոռուպցիոն գործարք: Որևէ դպրոցի, որևէ ուսուցչի, որևէ բժշկի նշանակում, ազատում առանց այս կնոջ ուղղորդման չի լինում:

Ամենազավեշտալին իհարկե երկու օր առաջ Անի կայարանում Սոֆյայի խանդի նոպայի բռնկման պահին Ֆելիքս Ցոլակյանի նախընտրական պաստառները իր ձեռքով ճղելու խայտառակ արարքն էր, որին ի պատասխան և թերևս իրավացի շիրակցիները բացեցին իրենց ամենաամոթալի հայհոյանքների տոպրակը:

Շիրակի մարզում Ֆելիքս Ցոլակյանի համակիրների բանակը այնքան մեծ է, որ մարդն առնվազն հոգեկան հիվանդ պետք է լինի, որ փորձի նրա դեմ հակագովազդային հոլովակ պատրաստել, ինչը ըստ լուրերի անում է Սոֆիա Հովսեփյանը: Սպասում ենք նաև այս անհեթեթությանը, բայց դեռ չկա….

Հասմիկ Մելքոնյան
     Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6965 | 0 | 0
Facebook