Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այսօր կայանալիք բանավեճին

18:38, Среда, 05 Декабря, 2018 года
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այսօր կայանալիք բանավեճին
     Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Այն կմեկնարկի լուրերի գլխավոր՝ ժամը 21: 00-ի թողարկումից հետո: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անպայման մասնակցելու է, բանավեճը կկայանա: Նշվում է, որ առաջին անգամ իրականացվող նման բանավեճի ձևաչափը մշակվել է բանավեճերի միջազգային խորհրդատուի՝ Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի աջակցությամբ։ Այն համապատասխանում է միջազգային բանավեճի բոլոր չափանիշերին: Նախընտրական այս բանավեճը հնարավորություն է տալիս չեզոքության և հավասարության պայմաններում հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը: Նախընտրական բանավեճը կկոորդինացնեն մոդերատորներ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը: Նախընտրական բանավեճի ընթացքում քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, որին կհետևեն մոդերատորների՝ թեկնածուներին ուղղված հարցերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և անվտանգության խնդիրների, ինչպես նաև տնտեսական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ: Բոլոր պատասխանները լսելուց հետո հարցի իրավունք կունենան նաև թեկնածուները: Բանավեճի ավարտին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանդես կգա փակման խոսքով:
    
     Անի Կարապետյան
    
     https://yelaket.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2748 | 0 | 0
Facebook