«Մանուկ աչքերը տեսել են այդ աղետը»
16:40, Среда, 05 Декабря, 2018 года
Նոյեմբերի...չեմ հիշում քանիսն էր, երբ ինձ զանգահարեց սփյուռքի իմ լավ ընկերը և տվեց առաջադրանք.պատրաստել նյութ դեկտեմբերի յոթին ընդառաջ։Ես սիրով ընդունեցի հանձնարարությունս, անջատեցի հեռախոսը և սկսեցի մտածել.ի՞նչ նյութ գրել և ինրպե՞ս։Չէ՞ որ արդեն անցել է երեսուն տարի։Բացեցի համացանցը, թարմացրի տեղեկություններս և սկսեցի մտածել նյութ պատրաստելու մասին։ Ցուրտ էր...թեյի տաք գոլորշու ջերմությունը զգալով և հիշողությունս լարելով մտաբերեցի Արային։Արան Գյումրիի իմ լավ ընկեր է։ Ինչպե’ս կարող էի մոռանալ նրան։Համացանցի միջոցով կապ հաստատեցի Արայի հետ, պատմեցի եղելությունը, և նա մեծ սիրով համաձայնվեց։Ես նրան հետ հեռախոսազրույց ունեցա, քանի որ որոշակի խնդիրների պատճառով հնարավոր չէր գնալ Գյումրի։ Ես նրան խնդրեցի պատմել երկրաշարժի մասին։Ինչպե՞ս է նա առաջին անգամ լսել և ումի՞ց։Նա մի փոքր խորը շունչ քաշեց, և եթե ես այդ ժամանակ նրա դիմացը նստած լինեի, ապա նրա այդ լարվածությունը ինձ ևս կփոխանցվեր։ -Վեց տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի երկրաշարժի մասին, -ասաց ու մի փոքր լռեց, լսել եմ ընտանիքի անդամներիցս, հետո ավելի մանրամասն իմացա դպրոցում’ ուսուցիչներիցս։ Զգում էի, որ Արան դժվարանում էր խոսել այդ թեմայի շուրջ, ոչ թե չէր կարող, այլ հեշտ չէր դրա մասին խոսելը։ -Երբ ամեն տարի մոտենում է դեկտեմբերի յոթը, -շարունակեց նա, -ես մի անբացատրելի զգացողություն եմ ունենում։Հավատա բառերով նկարագրել չեմ կարող։Ես ունեմ իմ շրջապատում մարդիկ, ովքեր արդեն 30 տարեկան են։Նրանց մանուկ աչքերը տեսել է այդ աղետը։Նրանք զգացել են այդ վայրկյաններ տևած ցնցումները և գուցե հիմա՞ հիմա էլ են զգում. չեմ կարող ասել։Գիտես, ով չի տեսել, նա զգալ չի կարող։ Սակայն կան «ԵՍ» -էր, ովքեր չեն տեսել, սակայն զգում են։ Հասկանում են իրականությունը, գիտակցում են և տեսնելով ներկայիս Գյումրիի վիճակը ցավ ապրում։Ամեն տարի այդ օրը Գյումրիի ծիծաղը տխրության է վերածվում։ Ես հասկացա, որ Արան խորը ցավ է ապրում ծննդավայրի ներկայիս վիճակի համար և մի փոքր առաջ անցնելով հարցրի. -Իսկ ի՞նչ նոր շինություններ են կառուցվել փլված շենքերի տեղերում։ -Նոր շինություններ կան, սակայն մեծ մասը կիսակառույց են։ Հայտնի ֆիլմերից մեկում' «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմում, նկարահանված շենքը փլուզման եզրին է։Եվ այդպես շատ շենքեր և շինություններ ոչ բարվոք վիճակում են։ Ճիշտ է հիմա վերանորոգում են ճանապարհները, սակայն անօգուտ։ Մի փոքր լռեց: Ես ևս լռեցի, քանի որ զգում էի ասելիք ունի, իսկ ես չպետք է ընդհատեմ։Ահա', չէի սխալվում, շարունակեց. -Նույնիսկ տուժած ընտանիքներին մեր պետությունը համապատասխան օգնություն չցուցաբերեց։Սակայն սփյուռքը մեծ դեր խաղաց այդ հարցում և նա օգնեց տուժածներին։ Շատերը ապրում են տնակներում, փլված տներում։ Անօթևան և անապահով ընտանիքներ շատ կան։ Ճիշտ է ես ծնվել եմ Գյումրիի հարակից գյուղերից մեկում, սակայն աղետի հետքերը իմ գյուղում ևս կան։Այն մարդը, ով տեսել է, զգացել, ցավով է հիշում.օրինակ մեծահասակները, ովքեր զգացել են այդ։Իսկ նա, ով չի հասկանում այդ ամենը, ինչպես ասում են. «Մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս»: Անկեղծ ասած չէի պատկերացնի, որ Արան այսքան զգայուն երիտասարդ է....սխալվեցի, այո'։ -Ար (ես սիրում եմ այսպես դիմել նրան) իսկ ամեն տարի կազմակերպվու՞մ են տարբեր բնույթի միջոցառումներ դեկտեմբերի յոթին ընդառաջ, թե՞ ոչ։ -Չէի ասի, որ ամեն տարի կազմակերպվում են։Դա երևի անուշադրության արդյունք է։ Գյումրին պետք է մաքրել հղփացած մարդկանցից։Հույսս չեմ կորցնում, գիտեմ լավ է լինելու։ Արան էլ ասելու ոչինչ չուներ. գուցե ունե՞ր, ուղղակի այդ ժամանակ ասելիք չկար։Ես բացահայտեցի Արային (եթե կարելի է այդպես ասել), շնորհակալություն հայտնեցի և դրեցի լսափողը։ Նաիրա Կարապետյան Երևանի պետական համալսարան Ժուռնալիստիկայի ֆակուլտետ Չորրորդ կուրս (հեռակա)
|
Источник: Մամուլ.am)
Нравится
1
Не нравится
0
4171 | 0 | 1 | 0