Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ինձ մոտ դադարել է բոլորին դուր գալու ցանկությունը

08:33, Среда, 05 Декабря, 2018 года
Ինձ մոտ դադարել է բոլորին դուր գալու ցանկությունը
     Ինձ մոտ դադարել է բոլորին դուր գալու ցանկությունը_բոլորը այնքան մեկ են դարձել_ես չեմ փնտրում նոր ծանոթություններ_ես հոգնել եմ նորից ճանաչելուց, հարմարվելուց, աննդհատ նույնը պատմելուց_ցանկություն չկա նոր հերոսներ պատմությանս մեջ ավելացնելուց_առանց այն էլ հազիվ եմ հասցնում հասկանալ այն, ինչ կատարվում է կյանքումս, երբեմն անգամ չեմ էլ հասցնում հասկանալ երբ, ինչ ու ոնց_շատ քիչ մարդիկ կան, ովքեր հիմա իմ կողքին են_շատերը կային, բայց ես չցանկացա բոլորին տեսնել իմ կողքին_անգամ մինչեւ ինչ որ մեկին զանգելը կամ գրելը երկար եմ մտածում, թե ում_հիմա նախընտրում եմ շփվել նրանց հետ, ում հետ հանգիստ է, ով թեթեւ մարդ է, ով իր խնդիրներով ինձ չի ծանրաբեռնում, ինչպես եւ ես նրան_ում հետ ուղղակի կարող ես ցրվել, լավ ժամանակ անցկացնել ու մի պահ մոռանալ ամեն ինչի մասին_ուղղակի սիրում եմ նրանց, ում պարտավոր չես միայն դու ժպիտ պարգեւել կամ միայն դու խոսել_հաճելի է միայն նրանց հետ ովքեր գիտեն, թե երբ ինչ արժի ասել, թե երբ արժի հարցեր տալ ու երբ ինչպիսի տրամադրությամբ արժի շարունակել
    
     Դիանա Մարտիրոսյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2175 | 0 | 0
Facebook