Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Առակ ծեր իմաստունի և կնոջ մասին

20:34, Вторник, 04 Декабря, 2018 года
Առակ ծեր իմաստունի և կնոջ մասին
    

Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունապատ դաշտով, երբ տեսավ տարիքն առած, արտասվող մի կնոջ ու հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:


    

– Լաց եմ լինում, քանի որ մտածում եմ կյանքիս մասին, իմ երիտասարդության, անցած գեղեցկության և այն տղամարդու մասին, ում սիրել եմ: Աստված շատ դաժան է գտնվել, երբ շնորհել է հիշելու ունակություն: Չէ՞ որ նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:

Իմաստունն այդ ընթացքում կանգնել էր ձյունառատ դաշտում ու անքթիթ նայում էր ինչ-որ կետի ու մտածում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել ու հարցրեց ծերունուն.

– Ի՞նչ եք Դուք տեսնում այնտեղ:

– Վարդերի դաշտ, - պաասխանեց իմաստունը, - Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
6148 | 0 | 0
Facebook