Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից

17:10, Понедельник, 03 Декабря, 2018 года
Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից
     Բյուրեղավանի համայնքապետարանը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2018 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 3-ը կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2019 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2019 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
     Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝
     1. 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 12: 30-ին Բյուրեղավան բնակավայրում` «Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 18/44
     2. 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 12: 00-ին Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,
     3. 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 14: 00-ին Ջրաբեր բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2805 | 0 | 0
Facebook