Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Սյունիքի մարզում կիրառվում է վարչական ռեսուրս

11:24, Суббота, 01 Декабря, 2018 года
Սյունիքի մարզում կիրառվում է վարչական ռեսուրս
    
Նիկոլ Փաշինյանի հայտարարած հեղափոխությունը, կարծես թե, այդպես էլ չհասավ Սյունյաց աշխարհ։ Խոստացված արդար և թափանցիկ ընտրությունն էլ (ավելի վերամբարձ ածականներ էլ կան՝ բացառիկ, պատմական) ձախողվելու վտանգի տակ է՝ մի շարք մանր ու միջին չինովնիկների ինքնագործունեության պատճառով։

    
Այսպես, օրինակ, Կապան քաղաքում օրերս ակտիվ քննարկում են Սյունիքի տխրահռչակ մարզպետի՝ Հունան Պողոսյանի՝ «վերևներին» դուր գալու հուսահատ ճիգերը։ Պողոսյանը, դպրոցներից մեկի տնօրենի խոսքով, աջ ու ձախ սկսել է խորհուրդներ բաժանել՝ հորդորելով առաջիկա «աննախադեպ» ընտրության ընթացքում անել ճիշտ նույն բանն, ինչ նախորդ իշխանության օրոք էին անում՝ ձայներ մուրալ կամ պարտադրել այն թեկնածուի համար (Սյունիքի փոխմարզպետի), ով լուսանկարներում Երևանյան քաղաքական վերնախավին ավելի մոտ է կանգնում։ Մարզպետարանի որոշ աշխատակիցների վկայությամբ էլ, Պողոսյանը «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» գործում չի սահմանափակվել միայն դպրոցի տնօրեններով և գյուղապետերով։ Իբրև արվեստի իրական սիրահար, նա իր տաքուկ կաբինետում մեկ առ մեկ հյուրընկալում է արվեստի և մշակույթի գործիչների, ներկայացնում հզոր Հայաստանի իր տեսլականն ու, մտերմիկ զրույցով տարված, բերանից անզգուշորեն թռցնում, որ առավելագույն հզորության հասնելու համար, անհրաժեշտ է ընտրել մեկ կոնկրետ թեկնածուի։

     Երևանյան հեղափոխությամբ առանձնապես չտպավորված որոշ գործիչների, ասում են, բնավ դուր չեն եկել «վերևների» հրահանգները։ Իսկ խոստացված արդարությունն, հարցնում են, ո՞ւր է, իսկ անկախությունից հետո առաջին արդար ընտրություննե՞րը։ Անկանխատեսելի արդյունքներ են խոստանում։ Սյունեցին թույլ չի տվել իրեն խաբել, և հերթական անգամ էլ թույլ չի տա։ Անօրինության կծիկը շուտով քանդվելու է՝ խաչ քաշելով և Հունան Պողոսյանի և իր հովանավորյալների քաղաքական ապագայի վրա։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1870 | 0 | 0
Facebook