Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր 13 (սասնա ցռերի փողերը պրծան?)

09:47, Четверг, 29 Ноября, 2018 года
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր 13 (սասնա ցռերի փողերը պրծան?)

Ինչպես տեղեկացրել եմ ձեզ նախկին հոդվածներում սասնա ցռեր կուսակցությունը քաղաքական մուրացկանության և արտերկրում մեր հայրենակիցների զգացմունքների վրա խաղալով կարողացել է կորզել բավականին խոշոր գումարներ, որոնք իբրև պետք է օգտագործվեին քարոզարշավի ժամանակ:

Ներկայումս տեսնելով բոյեվիկների կուսակցության քարոզարշավի սակավամարդությունը և կազմակերպման ճղճիմ մակարդակը հասկանում եմ, որ բոյեվիկների քարոզարշավը ֆինանսական առումով ծայրաստիճան էժանագին է. պատրաստվել են մի տասնյակ դրոշներ և գնվել շարֆեր, իսկ ստացված գումարները գնացել են "անհայտ" ուղղությամբ: Միաժամանակ պարզ երևում է բոյեվիկների հագուստի որակի հսկայական փոփոխությունը. նրանք արդեն հագնում են բրենդային կոստյումներ և կոշիկներ:

Սիրելի ՀԱՅ ժողովուրդ հիմա հասկացաք, որ այդ "կուսակցությունը", սակայն իրականում բոյեվիկների համագործակցությունը, իր ստեղծման օրվանից նպատակ է հետապնդել ստանալ նվիրատվություններ և դրանց միջոցով բարելավել պարագլուխների կենցաղը:

Իմ սիրելի ԱԶԳ ջան, ժամանակն է, որպեսզի բոլորս մերժենք ոճրագործներին և բանկոմատ թալանողներին, քանի որ ազգային գաղափարների տակ թաքնվող, սակայն իրականում հարստանալու և իշխանություն ձեռք բերելու մոլուցքով առաջնորդվող անձիք վաղ թե ուշ դառնում են պատուհաս մի ամբողջ ազգի համար:

Հիշեք Պավլիկին, որին իր ազնվության համար հեռացրեցին իրենցից, հիշենք ՀԱՑ ԲԵՐՈՂին, որի մահից հետո անգամ գերեզմանաքարը նրա մայրը և եղբայրը գնել են պարտքով: Այս ամենը տեսնելով ակնհայտ է դառնում, որ առնվազն ամոթալի կլինի, որ մեր ԱԺ-ում լինեն նման մարդիկ. դեկտեմբերի 9-ին պետք է վերահաստատենք մեր ուղին, ԱԺ-ում չեն լինելու ոստիկան սպանողներ, բանկոմատ թալանողներ, պատանդառուներ և շարքային աֆերիստներ:


    

Շարունակելի…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2383 | 0 | 0
Facebook