Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հայկ Չոբանյանը:

14:47, Пятница, 23 Ноября, 2018 года
«Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հայկ Չոբանյանը:
    
     «Իմ Քայլը»
դաշինքի ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Հայկ Չոբանյանը: Ստորև ներկայացված է Չոբանյան Հայկ Հարությունի ինքնակենսագրությունը:
     Ծնվել է 1973 թ., ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997 թ.՝ «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր:

1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2000-2003թթ. աշխատել է որպես հրատարակչության տնօրեն:

2003-2012 թթ. ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

2006-2013թթ. եղել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ խորհրդի անդամ:

2012 թ. Հիմնադրել և մինչև 2018թ. ղեկավարել է «Արփի սոլար» ընկերությունը:

2014-ից աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն:

2018-ին հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը և հանդիսանում է նրա գլխավոր տնօրենը:

2007 թվականից սկսած Հայկ Չոբանյանը հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ:

2012թ-ից ղեկավարում է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:

2016 թ-ից հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:

2016թ-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

2017թ-ից Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:
     Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան / emmakosakyan@mail.ru /

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6794 | 0 | 0
Facebook