Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Արթուրը չկա, կողքիս ազատ տարածությունը, որտեղ բուբլիկների ու պաքսիմատի տուփեր են դրված՝ Արթուրի «անկողինն» է։ Ինքն այդ պահին ժամապահ էր

16:13, Понедельник, 19 Ноября, 2018 года
Արթուրը չկա, կողքիս ազատ տարածությունը, որտեղ բուբլիկների ու պաքսիմատի տուփեր են դրված՝ Արթուրի «անկողինն» է։ Ինքն այդ պահին ժամապահ էր
    

    
2018թ.-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրության Աջափնյակ, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների ՀՅԴ պատգամավորի ռեյտինգային թեկնածու Արթուր Խաչատրյանը անցյալ հազարամյակից ընկերս է, քառորդ դարից ավելի, ուսանողական տարիներից, ավելի կոնկրետ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։ Հա, քանի որ հիշեցի ուսանողական տարիներն, ասեմ, որ իրեն գաղափարական-ընկերական միջավայրում անվանում էինք «Օպոզիցիա» ։ Որովհետև ուներ միտք, տեսակետ ու փորձում էր միշտ իր անհատական տեսակետը հնչեցնել։
     90-ականների կեսից հետո գնաց Մեծ Բրիտանիա ուսանելու։ Ասի վերջ, գնաց, կսովորի, մի տեղ գործի կանցնի ու էլ հետ չի վերադառնա։ Բայց Արթուրն այդ տեսակը չէր։ Այո, փայլուն կրթություն ստացավ, բայց երբ այնտեղ առաջարկեցին մնա՝ հրաժարվեց։ Անգլիացիք զարմացել էին։ Ասում էին ի՞նչ կա Հայաստանում, իսկ Արթուրը պատասխանել էր, որ այդպիսի կրթությամբ մարդկանց պակաս Բրիտանիայում չկա, իր գիտելիքներն ավելի Հայաստանում են պետք։ Ու վերադարձավ։ Իր հնարավորություններն ունենալով, վստահաբար շատերն այդպես չէին վարվի։ Բայց Արթուրն ուրիշ է։ Նա գաղափարական անձնավորություն է։ Ինձ հիշեցնում է 19-րդ դարի ու 20-րդ դարասկզբի այն հայ մտավորականներին, որոնք որակյալ ուսում առան Եվրոպաներում և հետո իրենց նվիրեցին Հայաստանի ստեղծմանն ու կայացմանը, ինչպես առաջին հանրապետության պետականաստեղծ Մեծ Այրերը։
     Կարծում եմ շատերը համոզվեցին, երբ Արթուրը կարճատև շրջաններով աշխատեց տարածքային զարգացման փոխնախարար, Շիրակի մարզպետ և գյուղատնտեսության նախարար։
     Շատ բան կարելի է Արթուրի մասին ասել, բայց մի փոքր էլ պատմեմ ու վերջ։
     2016թ. ապրիլին, Արթուրն էլ մեզ հետ՝ ՀՅԴ կամավորականների գումարտակի կազմում, մեկնեց Արցախ։ Տնից թաքուն։ Ճանապարհին նրան զանգեց իր հղի կինը, որ Արթուրը գնա մանկապարտեզից երեխուն բերի ու այդ ժամանակ իմացավ, թե ուր է գնում ... Այ սենց բաներ։
     Օրեր անց, երբ Արցախի հյուսիսում էինք, Երևանում ինչ որ կարևոր միջոցառում կար, որտեղ Արթուրը պետք է զեկույցով հանդես գար։ Ասաց գնամ, մի երեք օրից այստեղ կլինեմ։ Մենք էլ մեր տեղը պետք է փոխեինք ու հյուսիսից տեղաշարժվեինք հյուսիս-արևմուտք՝ այլ բնույթի մարտական ծառայություն տանելու։ Ասացի, լավ, էլ մի էլ արի, մեկ է տեղափոխվում ենք, կարող է մեր տեղը չգտնես։ Ասաց, չէ, անպայման կվերադառնամ։ Անկեղծ, մի քիչ թերահավատ էի, մտածում էի, որ վերադարձավ՝ կմտնի բնականոն կյանք, քանի որ լիքը գործեր ուներ ու էլ չի կարողանա գալ։ Բայց պարտաճանաչ՝ 3 օր անց եկավ։ Ու մինչև մարտական հերթափոխի ավարտը՝ բարեխղճորեն ծառայեց։ Այնքան պարտաճանաչ, որ երբ հերթափոխը հանձնում էինք, բոլորս իրերը պատրաստում, նա այդ ընթացքում մարտական դիտակետում հսկում էր մեր անդորրը։ Դրա համար մեր դասակի վերջին խմբային նկարում միայն նա չկա:)
     Արթուր ջան, ոչինչ, այդ բացը փորձեմ կոմպեսացնել մի քանի այլ նկարներով:) Կարծում եմ, որ ընտրողներիդ էլ հետաքրքիր կլինի քեզ տեսնել ոչ ամենօրյա սովորական բրիտանական կեցվածքով ու հագուկապով:
     Հաղթանակ քեզ ընտրություններում, ընկերս։ Դու մեր երկրին պետք ես ու իրականում դեռ շատ բան ունես տալու։
     Հ.Գ. Հա, մոռացա ասել, որ այն մի նկարում, որտեղ ես քնած եմ ու Արթուրը չկա, կողքիս ազատ տարածությունը, որտեղ բուբլիկների ու պաքսիմատի տուփեր են դրված՝ Արթուրի «անկողինն» է։ Ինքն այդ պահին ժամապահ էր
    
     Արթուր Եղիազարյան

    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2619 | 0 | 0
Facebook