17.11.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ-2018» մարզական միջոցառում IIա և IIբ դասարանի աշակերտների միջև: /Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Սերգեյ Մինասյան, Արթուր Բաղդասարյան/: Շնորհակալ ենք Վորլդ Վիժն Սյունիքի մարզի ծրագրի ղեկավար Լենա Կարապետյանին և Լուսինե Սարուխանյանին միջոցառմանն աջակցելու համար, որի արդյունքում թիմերը ստացան մարզաշապիկներ և գնդակներ:
Թիմերի կազմը՝ 5տղա և 5 աղջիկ /20 աշակերտ/
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ . Խաղային փոխանցավազք
Փոխանցավազք արգեքների հաղթահարումով
Փոխանցավազք մարմնամարզական օղակներով
Վարժություն մանկական երկանիվ հեծանվով /կցորդ անիվներով/
«Օլիմպիական խորհրդանիշի հավաքում»
1/ Միջոցառման նպատակն է
ա/ դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում
բ/ դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կոմնորոշման ձևավորում
գ/ նպաստել սովորողների հմտությունների, ունակությունների և շարժողական հատկությունների գնահատմանը, ինչպես նաև ի հայտ բերել հաղթող դասարաններին և անհատ աշակերտներին դպրոցի սպորտային թիմը հավաքագրելու և մրցումներին լավագույն ձևով ներկայանալու համար:
Բազմամարդ էր դպրոցի դահլիճը, ոգևորված էին և աշակերտները, և նրանց երկրպագող ուսուցիչներն ու ծնողները: Բոլոր մարզաձևերին երեխաները մասնակցում էին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Ընդհանուր հաշվով հաղթեց աշակերտների համերաշխությունը: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանի կողմից թիմերն արժանացան գավաթի և պատվոգրի: Տնօրենը շնորհավորեց 2 թիմերին գեղեցիկ ու հաղթանակի ձգտելու խաղի համար, կարևորեց նման միջոցառումները և՛ մարզական և՛ աշխուժություն առաջացնելու առումով: Իսկ մարզիչներին առաջարկեց, որ հաջորդ մրցապայքարում հանդես գան ծնողները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան