Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 4

09:18, Понедельник, 19 Ноября, 2018 года
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 4

Հնուց հայտնի է, որ տխմարներն իրենց ավանտյուրաները ծրագրել և ի կատար են ածել միայն այն դեպքում, երբ նրանց կողքին գտնվող պնակալեզ շշնջացողները համոզել են, որ իրականացվող գործողությունները կրում են համամարդկային արժեքներ:

Հայաստանյան ներկայիս իրողության մեջ իր սերմերն է փորձում գցել նմանատիպ մի "քաղաքական" միավոր, որի ղեկավարները լինելով ակնհայտ բոյեվիկներ փորձ են անում հանրությանը հրամցնել այն գաղափարը, որ իրենք ազգային ուժ են: Սակայն Հայաստանի բնակչությունը գենետիկ մակարդակում անգամ լինելով հակամարդասպան քարը քարին չի թողնում այդ գաղափարից:

Արդեն իսկ ՀՀ քաղաքացիները հասկանում են, որ ժամանակն է մերժել նաև նորաթուխ բոյեվիներին, քանի որ նրանց միակ երազանքն է հասնել իշխանության: Անգամ բոյեվիկների ծրագրային կետերի ուսումնասիրությունից հասկանում ես, որ անձնական իշխանության հասնելու համար նրանք պատրաստ են երկիրը ներքաշել պատերազմի մեջ՝ լավ հասկանալով, որ իրենց ավանտյուրաների զոհ կարող են գնալ հասարակ մարդիկ:

Ներկայումս բոյեվիկները անթաքույց հրճվում են իրենց ազատության մեջ հայտնվելով և չեն զղջում իրենց կողմից սպանված ոստիկանների մահվան համար: Սակայն 2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացին իր ընտրությամբ ցույց կտա նրանց, որ անցել են ժամանակները, որ անմեղ մարդկանց արյան վրայով հնարավոր է հասնել իշխանության:

Մարդասպանները չեն անցնելու:
     շարունակելի...
    
    
     Այսպիսով միայն մտածել չցանկացող կամ չկարողացող անձը կարող է ձայն տալ իրականում զինյալների խումբ հանդիսացող "Սասնա Ծռեր" "կուսակցությանը" և աջակցել նրանց Հայաստանի խորհրդարանը դարձնել իրենց հավաքատեղի և անպատասխանատու հայտարարությունների ամբիոն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2971 | 0 | 0
Facebook