Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Քահանա կա, որ Աստծուց է, քահանա կա, որ սատանայից է

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
12:42, Четверг, 15 Ноября, 2018 года
Քահանա կա, որ Աստծուց է, քահանա կա, որ սատանայից է
     Ըստ Թադէոս Առաքեալի անունով պահպանուած եկեղեցական կանոնի` 30 տարեկանում արդէն թոյլատրւում է քահանայ ձեռնադրուել, իսկ սարկաւագները` 25 տարեկանում: Բացի տարիքային սահմանափակումից, պարտադիր պայման է, որ ամէն մի տիրացու կամ քահանայացու ունենայ խոստովանահայր եւ հոգեւոր առաջնորդ: Եթէ որեւէ մէկը չունի խոստովանահայր, Սուրբ Գրքի գիտութիւն, ուղղափառ հաւատք, առաքինի վարք, ծնուած չէ օրինաւոր ամուսնութիւնից, արժանապէս վկայուած չէ ժողովրդի կողմից, երբէք ու երբէք չի կարող մօտենալ Ձեռնադրութեան սուրբ խորհրդին:
     Եթէ Սուրբ Գրքում արգելւում է անարժանաբար Սուրբ Հաղորդութիւն ընդունելը, ապա որքան առաւել արգելւում է անարժանաբար քահանայութիւնն ընդունելը: Երկու դէպքում էլ այդ անձերը դատապարտութեան տակ են մտնում: Իսկ ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՆԱԴՐՈՂՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՄԵՂԱՒՈՐ ԵՆ եւ հետեւաբար` կրկնակի պատժի են ենթակայ, քանի որ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՈՂՋ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ, ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՒ ՀԵՐՁՈՒԱԾՆԵՐԻ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՆԷԾՔ ԻՋԵՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ:
     Սուրբ Հայրերն ասում են, որ քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը միշտ Աստծուց է, սակայն ՔԱՀԱՆԱՅ ԿԱՅ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ Է, ՔԱՀԱՆԱՅ ԿԱՅ ՍԱՏԱՆԱՅԻՑ Է... Մէջբերենք մի հատուած Ձեռնադրութեան Մաշտոցից` վասն չձեռնադրելոյ անարժանիցն քահանայս. «Քահանայութիւն է, որ յԱստուծոյ է և է, որ ի սատանայէ է: Զի որ ուրացողն է, կամ արուագէտ, կամ անասնապիղծ, կամ պօռնիկ, կամ արբեցող, կամ ընչասէր, կամ մարմնազեղծ, կամ արիւնահեղ, կամ ագահ, կամ անողորմ, զի ոք ունին այս չարեացս և լինին քահանայ, այնպիսիքն ի հօրէ սատանայէ են: Եւ թէ չեն գիտակ նոքա չար գործոցն, թէ որդի սատանայի է, պսակեալքն և մկրտեալքն ի նմանէ անմեղադրելիք են` վասն չգիտելոյ զչարիսն, բայց ամենայն չարիք պատահեն նոցա: Յայտ է՝ դիւահարութիւն, գոդութիւն, անբժշկելի վէրք և հարուածք, վասն որոյ պարտ է բազում քննութիւն ածել ի խոստովանութիւն, որ հանդերձեալ է գալ ի քահանայութիւն» (Կանոն Քահանայական ձեռնադրութեան):
     ................
     Հ.Գ. Կարող ենք ենթադրել կամ տրամաբանօրէն եզրակացնել, որ քանի դեռ Գարեգինը անարժանաբար նստած է Գրիգոր Լուսաւորչի սուրբ գահին, Աստծու օրհնութիւններն ու ողորմութիւնը հեռացած կը մնան հայ ժողովրդից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3841 | 0 | 0
Facebook