Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կոպերնիկոսը և բուտերբրոդի պատմությունը

19:42, Вторник, 13 Ноября, 2018 года
Կոպերնիկոսը և բուտերբրոդի պատմությունը

Աշխարհահռչակ լեհ աստղագետ, նաև բժիշկ ու քաղաքական գործիչ Նիկոլայ Կոպերնիկոսը, կարելի է ասել, աշխարհում առաջին բուտերբրոդի «գյուտարարն» է:

16-րդ դարի առաջին քառորդին Լեհաստանում անհանգիտ վիճակ է եղել: «Տեվտոնական» անվամբ հայտնի ռազմականացված միաբանությունը կամ օրդենը թեպետ 1466 թվականին ընդունել էր իր վասալական կախվածությունը լեհական թագից, բայց չէր ցանկանում հրաժարվել զավթողական ծրագրերից և սպառնում էր նաև Լեհաստանին: Միաբանության ներխուժումից զերծ մնալու համար Լեհաստանը Վարմի իշխանությունը՝ եպիսկոպոսական կառավարմաբ, վերածում է բուֆերային գոտու:

Այս Վարմիի եպիսկոպոսությունում Նիկոլայ Կոպերնիկոսը բավականին բարձր պաշտոն է ստանում: Նրան նշանակում են Ալենշտեյն փոքր քաղաքի ու նրա ամրոցի ընդհանուր աշխատանքների ադմինիստրատոր, այսինքն՝ մոտավորապես գլխավոր տեսուչ:

Քանի որ միաբանության ու Լեհաստանի միջև բախումները չէին դադարում, այդ բախումներից ամենից շատ տուժում էր Վարմին: 1519 թվականին նոր պատերազմ է սկսվում Լեհաստանի Սիգիզմունդ թագավորի ու միաբանության միջև, որը փոփոխակի հաջողություններով տևում է մինչև 1521 թվականը:

1521 թվականին սկզբին միաբանության զորքերը պաշարում են Ալենշտեյն ամրոցը, և Կոպերնիկոսը ձեռնամուխ է լինում դրա պաշտպանությանը:

Բայց պաշարումից բավականին առաջ ամրոցում ժանտախտ էր սկսվել: Դրա պատճառը պարզելու համար Կոպերնիկոսը մարդկանց բաժանում է ոչ մեծաքանակ մեկուսացված խմբերի ու հանձնարարում է, որ խմբերից յուրաքանչյուրին տրվի միայն ու միայն որոշակի տեսակի սննդամթերք: Շատ շուտով պարզվում է, որ ժանտախտի պատճառը հացն է: Զինվորներին սնունդ մատակարարող գյուղացիներն այնքան հաճախակի էին բեռները գետնին գցում, որ հացը լրիվ ցեխոտվում էր:

Կոպերնիկոսը որոշում է մի կերպ հացը պաշտպանել ցեխոտվելուց: Եվ այդ ժամանակ ոմն Գերհարդ Գլիզելինգ առաջարկում է հացի բոքոնները պատել ուտելի, բայց հացի գույնից տարբերվող մի ինչ որ քսուքով: Այդ դեպքում հեշտ կլիներ նկատել ցեխը և այն մաքրել, կամ էլ, եթե հացն ամբողջովին փչացել էր, դեն նետել: Եվ Կոպերնիկոսը կարգադրում է հացի բոքոնները կարագով պատել: Ժանտախտը նահանջում է:

1545 թվականին, Կոպերնիկոսի մահվանից երկու տարի անց, Եվրոպայում սկսվում է Շմալկալդյան պատերազմը, և Եվրոպայով մեկ տարածվում է ժանտախտը: Դեղաբանների ու բժիշկների գիլդայի ղեկավար Ադոլֆ Բուտենադը, որ 1521 թվականի պաշարման ժամանակ Ալենշտեյնում էր եղել, բնականաբար, գիտեր Կոպերնիկոսի սրամիտ առաջարկի մասին, բայց միայն այժմ, գրեթե քառորդ դար անց, դեղագործների ու բժիշկների համքարության պատվարժան ղեկավարի միտքը փայլատակում է, ու նա սկսում է համաճարակի դեմ պայքարի ալենշտենյան միջոցը գործադրել ու քարոզել: Հացին կարագ քսելը լայն տարածում է ստանում ամբող Եվրոպայում ու հասնում է մինչև մեր օրերը:

Ինչ խոսք, առաջին բուտերբրոդներն արդի տեսքը չեն ունեցել: Այն ժամանակ կարագապատել են ամբողջ բոքոնը, հետո այն շերտատել են:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3730 | 0 | 0
Facebook