Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը

02:30, Вторник, 13 Ноября, 2018 года
Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը

Չարենցավանի N3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակը վերլուծելու և հանգուցալուծում գտնելու համար ինձ մոտ եմ հրավիրել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին. քննարկվել են թե՛ նրան և թե՛ ծնողներին ու աշակերտներին հուզող մի շարք հարցեր:

Զերծ մնալով որևէ մեկնաբանությունից, որը կարող է նաև տարընթերցման առիթ հանդիսանալ՝ հորդորել եմ օրենքով սահմանված կարգով բողոքարկել ընտրության արդյունքները լիազոր մարմնին՝ ԿԳՆ, իսկ վաղը հրավիրել եմ նաև խորհրդի բոլոր 8 անդամներին՝ անձամբ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Բողոքարկման արդյունքում օրենքով սահմանված կարգով կստեղծվի հանձնաժողով, որի կազմում կլինեն ներկայացիւսծցիչներ ԿԳՆ-ից, ՏԻՄ-ից և մարզպետարանից։

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորագույն դրույթը, որ ինձ համար անընդունելի և անհիմն են հանրային դժգոհության այն ակցիաները, որոնց չի նախորդել պատասխանատու պաշտոնյային հանդիպելու և մտահոգիչ թեմաների շուրջ պարզաբանումներ ստանալու փորձը: Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը։


     Ռոմանոս Պետրոսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4413 | 0 | 0
Facebook