Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Առաջարկ կառավարությանը։

Մհեր
Автор:
Մհեր
18:54, Четверг, 08 Ноября, 2018 года
Առաջարկ կառավարությանը։
     Շատ կարճ ժամանակ մնաց խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այսօր կառավարությունը որոշեց մոտ 3 մլդ. դրամ հատկացնել արտահերթ ընտրություններին։ Կփորձեմ հետաքրքիր մի առաջարկով հանդես գալ ընտրություններից առաջ։ Մինչ բուն նյութին անցնելը, նշեմ որ առաջարկս արդեն մի քանի տարի արդյունավետ կերպով օգտագործվում է ԱՄՆ-ում։
     Բոլորս գիտենք, որ պատգամավորի թեկնածու լինելու համար թեկնածուի կողմից պետբյուջե է վճարվում X քանակությամբ գումար։ Իսկ ի՞նչ կլինի եթե գումար վճարելու փոխարեն կառավարության որոշմամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը ընտրություններից առաջ կուսումնասիրի թեկնածուի անցյալը, ներկան, անցած ճանապարհը, ստանձնած պաշտոններում նրանց աշխատանքային արդյունավետությունը և իհարկե ընտրությունների ընթացքում նրանց վարվելակերպը։ Այս պարագայում գուցե պետբյուջե չլցվեն X քանակությամբ գումարներ, բայց ժողովուրդը ավելի լավ կտիրապետի իրավիճակին և ընտրություն անելիս ավելի ճիշտ կկողմնորոշվի։ Նշեմ, որ հանձնաժողովը կհամագործակցի ոստիկանության, ԿԸՀ-ի ինչու չէ նաև ԱԱԾ-ի հետ, բայց վերջինական որոշումը կկայացնի հատուկ, անկախ հանձնաժողովը, այսինքն պատգամավորի թեկնածությունը կընդունի հենց ՀԱՀ-ն։ Դե իսկ ՀԱՀ-ն ամեն օրվա վերջին հաշվետվությաբ հանդես կգա ու համագործակցելով մամուլի հետ կգործի բավական թափանցիկ։
     Այսպիսով ոչ թե սիմվոլիկ գումար վճարելով կդառնան պատգամավորի թեկնածու, այլ արժանիքներով։ Վերջը վերջո կան բազում խելացի և էլ ավելի արժանի մարդիկ, որոնք գումար չունենալու պատճառով, չեն կարողանում դրսևորվել և ազգին ու հայրենիքին օգտակար ծառայություն մատուցել։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2727 | 0 | 0
Facebook