Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հարավկովկասյան երկաթուղում ուղևորների և բեռների փոխադրումն աճում է

Ruben Grdzelyan
Автор:
Ruben Grdzelyan
15:03, Вторник, 06 Ноября, 2018 года
Հարավկովկասյան երկաթուղում ուղևորների և բեռների փոխադրումն աճում է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան:

Վիճակագրական տվյալների համաձայն, 10 ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 411 հազ տոննա: Ընդ որում, նետտո բեռնաշրջանառությունը տարվա կտրվածքով ավելացել է 23%-ով, իսկ բեռնումը՝ 21%-ով:

Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների, բեռնատար վագոնի շրջանառության գծով:

Հաշվետու շրջանում բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարումը: Սերգեյ Վալկոն հատուկ ընդգծեց բեռնատար գնացքների չվացուցակների կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին գծի գնահատականը բարելավվել է 6 միավորով՝ կազմելով 75 միավոր:

Շարունակվել են գծի վերանորոգման և առողջացման աշխատանքները, կոճերի տեղադրումը: Օրինակ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 18, 8 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում փոխադրվել է 330 հազար ուղևոր, ինչը 8% -ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6, 4%, իսկ տեղականում՝ 11, 7%:

Աճ է գրանցվել նաև աշխատանքի արտադրողականության ոլորտում՝ այն կազմել է 10%, իսկ երկաթուղայինների աշխատավարձերն ավելացել են 9%-ով:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, ներդրումային ծրագրերի լիարժեք կատարումը:

«ՀԿԵ» ՓԲԸն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն ևիրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետըկազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացմանիրավունքով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4527 | 0 | 0
Facebook