Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Քո մեջ քայլում ես և չգիտես ուր…

12:22, Вторник, 06 Ноября, 2018 года
Քո մեջ քայլում ես և չգիտես ուր…

* * *

Քո մեջ քայլում ես և

չգիտես ուր…

Չգիտես խոսե՞ս, թե՞ թափառես լուռ:


    

Քո ամենասիրած հեքիաթը բարի-

Քո կենսագրությունն է՝ լուռ ու դավադիր,

Որ զարկերակիդ պես համահունչ սրտիդ

Հանգիստ չի տալիս…

Մեկ բարձրանում է հասնում է լեզվիդ,

Մեկ կոկորդումդ է խցանված մնում,

Մեկ կատաղում է՝ հեծնում է խղճիդ,

Մեկ բյուրեղանում աչքերիդ ներսում…


    

Քո՛ մեջ ես քայլում,

Անհա՜յտ խորություն…

Եվ ո՞ւր ես գնում -

Քո հեքիաթների աշխա՞րհը գունեղ,

Չէ՞ որ կյանք կոչվող այդ առեղծվածը

Դաժա՜ն է,

Զորե՜ղ…


    

Օտար են նրան խոսքերը սրտի,

լո՜կ դատարկ բառեր,

Ինչպես սարերով սահմանը խախտող,

Մի գնչուական թափառախմբի

Սայլից անջատված,

Դեպի անդունդը դանդաղ գլորվող

Անվի ետևից գնչու Բարոնի

Ծեր ու հուսահատ

Հայացքը հույսի.

- Այդ, ո՞ւր...


    

Քո մեջ քայլո՜ւմ ես և…

Չգիտես ո՜ւր…


    

Ս. Ումառ-Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2628 | 0 | 0
Facebook