Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

...-Ինչքանել հայտնի լինեք, հիշե՛ք, որ բոլորս մարդ ենք...

22:45, Суббота, 03 Ноября, 2018 года
...-Ինչքանել հայտնի լինեք, հիշե՛ք, որ բոլորս մարդ ենք...

Զրուցակիցս մեր համերկրացի, պարուհի և ֆիթնեսային ոլորտով զբաղվող, հայտնի իտալահայուհի՝ Ջեմմա Մխիթարյանն է:
    
     -Ջեմմա, ի՞նչ պատճառներով Դուք որոշեցիք տեղափոխվել և ինչու՞ հենց Իտալիա։

-Ես 2006 թվականին ստացա մի լավ առաջարկ իտալիայից, որպես պարուսույց 1 տարվա պայմանագրով, բայց շատ կասկած կար իմ մոտ համաձայնվել թէ ոչ, քանի որ նոր ավարտում էի հումանիտար լեզուների ինստիտուտը հենց իտալերենի բաժինը և համատեղ պարում Պարի պետական ստուդիայում: Բայց երկար մտածելով որոշեցի համաձայնվել և գնալ Իտալիա մեկ տարով, և այդ որոշումը փոխեց իմ ամբողջ կյանքը ոչ միայն աշխատանքի ոլորտում, այլ նաև իտալիայում հանդիպեցի իմ ապագա ամուսնուն և այդ պատճառով տեղափոխվեցի իտալիա:
    
    

-Ե՞րբ և որտե՞ղ սկսեցիք անել ձեր առաջին քայլերը պարի ասպարեզում։

-Իմ առաջին քայլերն սկսեցի մեր սիրելի և հայտնի Հովսեփ Շահմամյանի մոտ, Բարեկամություն անսամբլում 1989 թվականին, ընդամենը 5 տարեկան հասակում։ Եվ նաև պարարվեստի ուսումնարանում:


    

-Ինչպե՞ս ծանոթացաք Զումբա պարաձևի հետ և ի՞նչը Ձեզ գրավեց դրանում։

-Իտալիայում սկսեցի ոչ միայն պարի դասեր տալ, այլ նաև սկսեցի ֆիթնեսով զբաղվել: Մի օր ինձ ասեցին, որ նոր ոճ կա, նոր մասնագետ է գալու, լավ կլինի մնամ և փորձեմ: 2011 ի նոյեմբեր ամսին էր, և ես ասում էի դա ինչ կապ ունի ինձ հետ, համարում էի հիմարությու, բայց երբ առաջին քայլերս արեցի Զումբա պարաձևում, այլևս չթողեցի այն: Ինձ նոր մի դրական լիցքեր հաղորդեց և շատ ուրախ եմ, որ ինձ խորհուրդ տվեցին զբաղվել դրանով։
    
    

-Ի՞նչ հաջողություններ ունեք պարի ոլորտում։

-Պարի ոլորտում շատ հաջողություններ եմ ունեցել: Դեռ փոքր տարիքից շանս եմ ունեցել շրջագայելով մասնկացել փառատոների, ընկեր Հ. Շահմամյանի հետ միասին (ասում էինք ընկեր Օսիկի): Առաջին մեր շրջագայությունները եղել են Պարսկաստան, Իրան, Բաբելոնիա, Բաղդադ, Իրաք, Ուկրաինա, Կիեվ, Հունգարիա, Բուդապեշտ, Վրաստան, Բաթումի, Թուրքիա, Հունաստան։ Նաև իմ օպերայի բազմաթիվ համերգները։
    
    

-Կներկայացնե՞ք Զումբա մարմնամարզության պարային տեսակը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

-Zumba: Պարում ենք և միաժամանակ բարելավում մեր կառուցվածքը: Շատերը չեն սիրում ժամերով գտնվել մարզասրահներում, նախնտրելով ուրախ ռիթմերի ներքո պարը, որը հենց յուրատեսակ մարզում կարելի է համարել: Նման ամենահայտնի ուղղություններից մեկն է – Զումբան: «Զումբան» պարարային ֆիթնես ծրագիր է` խմբային դասակարգ, որն օգտագործում է Աֆրո-Կարիբյան երաժշտության ռիթմեր և շարժումներ՝ համակցված աերոբիկայի ավանդական շարժումներով: Այն ստեղծել է Ալբերտո Պերեսը 90-ականերին` Կոլումբիայում: Նրան հաջողվել է համակցել աերոբիկան և կրքոտ լատինոամերիկյան որոշ պարաոճեր: Ինչպես հայտնում է Պերեսը` Զումբան կարծես թե փիլիսոփայութուն լինի կամ կյանքի ապրելակերպ: Այն մեզ դարձնում է ավելի երջանիկ և ավելի հոգեպես բավարարված: Այսպիսով` պարելով զումբա դուք միևնույն ժամանակ հետևում եք ձեր արտաքինին և լիցքաթափվում առօրյա հոգսերից:
    
    

-Ինչու՞ որոշեցիք Զումբա պարաձևը տեղափոխել Հայաստան։

-2016 թվականին, երբ որոշեցի գալ մաստերկլաս վարել Երևանում զումբայի ամենալավ մարզիչներից մեկի՝ Իզբելե Կորտիի հետ, կապնվեցի Օրանժ ֆիտնեսի հետ, որոնք մարզիչի կարիք ունեին, և տեսնում էի, որ Հայաստանում գնալով քնում է զումբա ֆիթնեսը, քանի որ ամենալավ մարզիկներն դրսում էին: Այդ պատճառով որոշեցի կյանք տալ այս բնագավառին, և տեսնելով, որ շատ լատինո-ամերիկյան պարողներ անօրինական ձևով զումբայի դասեր էին տալիս և պարի տակ անցկացնում, հենց այդ պատճառով ցանկացա երկրումս իմ ներդրումն ունենալ այդ ոլորտում: 2017 թվականին 2 անգամ Պեդրո Կամաչոի հետ միասին այցելեցինք Հայաստան: Նա շատ հայտնի է զումբայի բնագավառում և քանի որ դրան զուգահեռ նաև երգում է, մմենք մտածեցինք, որ վատ միտք չէր լինի հենց Զումբայի մասին երգի թողարկումը: Եվ Հայաստանում հայտնի Հրագի հետ կատարեցին նոր երգը: Հպարտ եմ որ կարողացել եմ այս ամենը կազմակերպել հենց իմ երկրում։
    
    

-Ձեր կարծիքով այն մեր երկրում տարածում կունենա՞։

-Այո իհարկե: Արդեն բավական տարածում ունի, և արդեն մարդիկ, հիմնականում կանայք, հասկանում են, որ դա մարմնամարզություն է, և որ կարող են ընտանիքի բոլոր անդամներով հաճախել դասերի: Հույսով եմ, որ շուտով նաև մեր տղաները կմասնակցեն և նաև մարզիչ կդառնան, որովհետև դեռ տղա մարզիչ չունենք: Կփորձենք մաքսիմալ ակտիվ լինել և նորամուծություն մտցնել մայրաքաղաք:
    
    

-Ապրելով երկար տարիներ հայրենիքից դուրս ի՞նչ եք մտածում հայկական շոու բիզնեսի մասին և արդյո՞ք այս ասպարեզում ունեք հայազգի ընկերներ։

-Մտածում եմ որ շատ է փոխվել դեպի դրականը, և դեպի լավն է փոխվում: Հուսով եմ, որ կամաց-կամաց կանցնի միմյանց փնովելը, և յուրաքանչյուրը կաշխատի ինքն իր վրա իր իսկ ոլորտում: Մարդիկ իրենց անձնական կյանքը խառնում են արվեստի հետ: Ես առաջին անգամ առնչվեցի դրա հետ, երբ հայկական կայքերից մեկին դիմեցի Զումբայի թեմաներից մեկով: Միակ իմ հույսն այն է, որ հետագայում կցանկանայի տեսնել ավելի համախմբված և բարի մարդկանց մեր հայկական մշակույթում: Ինչքանել հայտնի լինեք, հիշե՛ք, որ բոլորս մարդ ենք և մեր հետ միայն մեր մարդկային որակներն ենք տանելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4117 | 0 | 0
Facebook