Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Մի գրոշ երջանկություն

15:47, Суббота, 27 Октября, 2018 года
Մի գրոշ երջանկություն
    
    

Թե ժլա՜տ եմ խոսքերիս մեջ

Ու գրածս շատ է շռա՜յլ տխրությամբ,

Կարդա՛ հոգնած ճամփորդի պե՜ս

Ու հեռացի՜ր լռությամբ,


    

Մի՛ հարցրու «Ինչո՞ւ», «Ինչպե՞ս»

Տողս կարդա կրկնակի,

Թե տողումս քեզ չգտնե՜ս

Պիտի զգաս քեզ երջանի՜կ…
    
    

Դժբախտները չե՜ն հասկացվում՝

Բարդ է նրանց կյանքուղին,

Միշտ արմա՜տն են ծառի փնտրում

Մի՜շտ հայտնվում չոր ճյուղին:


    

Ու թվո՜ւմ է դժբախտ մարդը

Սև ագռա՜վ է կռկռան,

Քանզի տանջող ցա՜վն ու դարդը

Բղավո՜ւմ է բարձրաձայն:


    

Գուցե՞ Տե՜րն է ժլատ եղել՝

Զրկե՜լ մի բուռ հաճույքից,

Կամ… դժբա՜խտն է հրաժարվել

Երջանկության իր հերթից:


    

Քե՛զ է հասել, մեկ ուրիշի՜

Կա՜մ ժամկետն է լրացել,

… Դժբախտ մարդը նմանվում է գրոշի,

Որին կորցրե՜լ, բայց կորուստը

Չե՛ն զգացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4082 | 0 | 0
Facebook