Идет загрузка...
Сегодня:  Четверг, 23 Января, 2020 года

Статьи

Բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
13:08, Среда, 24 Октября, 2018 года
Բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

«Մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է»:
     Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: /Դասվար Լ.Խաչատրյան/
     Առարկա՝ Ես և շրջակա աշխարհը
     Թեմա՝ Երկրագնդի բնությունը /թեմայի ամփոփում/
     Նպատակը՝ Աշակերտների բնապահպանական կրթության դաստիարակության, բնապահպանական մշակույթի ձևավորման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն, բնության նկատմամբ մշտական խնամքի անհրաժեշտությանն ուղղված գիտելիքների և վերաբերմունքի ձևավորում:
     Դասի հիմնական խնդիրները՝
     Երկիրը մարդկության ընդհանուր տունն է, գաղափարի ամրագրում, գիտակցում, Երկիր մոլորակի բազմազանությունը, մակերևույթի հիմնական ձևերը, մայրցամաքներ, օվկիանոսներ, գունավոր ծովեր, գետեր, լճեր: Պատկերացում տալ մթնոլորտի, այն կազմող գազերի, ջրի վիճակների, ջրի նշանակության, հողի, բույսերի ու կենդանիների, բնահամակարգերի փոխադարձ կապի ու փոխկախվածության մասին:
     Դաստիարակչական՝
     1. Թիմում աշխատելու կարողությունների դաստիարակում
     2. Համերաշխության, հասկացության ըմբռնում
     3. Բնապահպանական դաստիարակություն
     Պահպանենք ու վերահսկենք մեր շրջակա միջավայրը, չէ՞ որ հենց այստեղ է սկսվում ու վերջանում մարդկային գիտակցությունը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2904 | 0 | 0
Facebook