Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների

15:53, Вторник, 23 Октября, 2018 года
Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք չեն մասնակցի վարչապետի քվեարկությանը: «Հավատարիմ կմնանք ներկայացված օրակարգին, ստորագրած հուշագրին», - ասաց նա` անդրադառալով «Ելք» -ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ձևական առաջադրում է։ «Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց նա:
    
    
     http://www.yerkir.am/news/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2081 | 0 | 0
Facebook