Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մնացել է, որ ամեն քաղաքում մեկը գտնվի, ով կունենա Ծառուկյանի մտածողությունը և ժողովրդի հանդեպ տածած սերը

22:01, Понедельник, 22 Октября, 2018 года
Մնացել է, որ ամեն քաղաքում մեկը գտնվի, ով կունենա Ծառուկյանի մտածողությունը և ժողովրդի հանդեպ տածած սերը
    
    

Այսօր գրեթե միաժամանակ երկու տարբեր ինֆորմացիա տարածվեց. մեկը վերաբերում էր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառունեին, ովքեր բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից:

Բանն այն է, որ բնակարանները պետք է կառուցվեին հենց այս ծրագրի շրջանակներում, այնինչ՝ հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում: Այս հաղորդագրությամբ ստացվեց, որ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր երկար ժամանակ սպասում էին իրենց բնակարաններին, կանգնեցին լրջագույն փաստի առջև։ Ինչ խոսք, «այս խմորը դեռ շատ ջուր կտանի» ։

Իսկ մյուս կողմից եկած տեղեկությունը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս Աբովյան քաղաքի հիմնադրման 55-ամյակին հայտարարություն է արել՝ կապված քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացնելու հետ։

Այսպես, արդեն երեք տասնամյակ է, ինչ Աբովյան քաղաքում նոր բնակելի շենքեր չեն կառուցվել: Սա կայուն բնակչություն ունեցող քաղաքի համար առաջնային և ցավոտ խնդիր է։ Ոլորտում ներդրումների պակասը կարող է բերել բնակչության արտագաղթի քաղաքից։

Լուծումը գտել և առաջարկում է Գագիկ Ծառուկյանը, ով, ըստ իր հայտարարության, պատրաստվում է մեկնարկել բնակելի շենքերի կառուցում։ 800-1000 երիտասարդ ընտանիք հնարավորություն կունենա աննախադեպ ցածր սակագնով՝ մեկ քառակուսի մետրը 350 դոլարով հիփոթեքային վարկավորմամբ գնել բնակարան։

Իրականում, սա լուրջ սոցիալական աջակցություն է և այս օրինակով Ծառուկյանը ցույց է տալիս, թե ինչպես է պետք զարգացնել քաղաքը։ Նման ծրագրերով է, որ երիտասարդ ընտանիքները կկարողան չնչին ամսավճարով ձեռք բերել բնակարան և ապրել իրենց հարազատ քաղաքում, սա է հենց տալիս հնարավորություն մարդկանց՝ չհեռանալ երկրից, չբռնել արտագաղթի ճանապարհը։

Նման նախաձեռնությունների շնորհիվ կարելի է փրկել մեր մյուս քաղաքները ևս, որտեղ խորհրդային տարիներից ի վեր՝ իշխանությունները մատը մատին չեն խփել, այդ կերպ քիչ- քիչ քաղաքից հեռացնելով երիտասարդ, նորակազմյալ ընտանիքներին։

Ծառուկյանի այս նախաձեռնությունը իրենց ձեռքին աշխատանքային ուղեցույց պետք է դարձնեն քաղաքապետերն ու խոշոր գործարարները, մի կողմ դնեն անձնական շահն ու հարստանալու ձգտումը և մտածեն ժողովրդի բարեկեցության մասին։ Եթե հնարավոր է Աբովյանում նման ցածր գնով բնակարաններով ապահովել երիտասարդ ընտանիքին, ապա դա կարող է արվել նաև Էջմիածնում, Արմավիրում, Հրազդանում և այլուր։

Մնացել է, որ ամեն քաղաքում մեկը գտնվի, ով կունենա Ծառուկյանի մտածողությունը և ժողովրդի հանդեպ տածած սերը։
    
    
     http://newspress.am/?p=88444&l=am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4283 | 0 | 0
Facebook