Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Անհերքելի ապացույցներ կան, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով ՖԲ-գրառում

16:27, Воскресенье, 21 Октября, 2018 года
Անհերքելի ապացույցներ կան, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով ՖԲ-գրառում

Անհերքելի ապացույցներ կան, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով


     ՖԲ-գրառում


    

«25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ... Դեռևս անցյալ տարի համացանցում տեղադրվեց (ռուսերեն բնագրով) հայ դիվանագետ Լևոն Էյրամջյանցի (1954-2001) «25 տարին անցել էր 1946 թվականի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից անհերքելի ապացույցներ են բերվում, որ Մոսկվայի 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 25 տարի ժամկետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:

Ինչպես գիտենք, դա Հայաստանի Հանրապետության բուն տարածքները հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի զիջած հիմնական պայմանագիրն է հանդիսանում` այն իրավական հենքը, որի վրա հետագայում դրվեց ողջ Հարավային Կովկասի սահմանազատումը` ի վնաս Հայաստանի: Այդ պայմանագրի մասին խորհրդային տարիներին Հայաստանում արգելված էր խոսել, քանի որ այդ ամենն արվել էր` մեծապես վնասելով մեր երկրի շահերը, իսկ դրա անդառնալի հետևանքները ամբողջությամբ մենք հիմա ենք զգում` թե տարածքային, և թե բնակչության ռեսուրսների սակավության առումով:

Ըստ Լ.Էյրամջյանցի, այդ պայմանագիրը և նրան կից գաղտնի արձանագրությունները քիչ են ուսումնասիրված և հրապարակային քննարկման չեն դրվել: Մոսկվայի պայմանագրի ուղղակի շարունակությունը հանդիսացավ նույն Սովետական Ռուսաստանի հովանավորությամբ ամիսներ անց կնքնված Կարսի պայմանագիրը, և բնական է, որ նույն գործառնությունն իրականացնող այդ երկու պայմանագրերն էլ ունեցել են նույն գործողության ժամկետը: Այսպիսով, տարածաշրջանի բոլոր իր խնդիրները Թուրքիան 1921-ին հեշտությամբ և առանց ոչ մի խոչընդոտի լուծեց ռուսների միջոցով՝ յուրատեսակ ձևով գրավ դնելով հայկական տարածքները: Մինչդեռ Հայաստանը մինչ հիմա այդպես էլ ոչ մի կերպ իր վերաբերմունքը չի արտահայտել այդ պայմանագրերի վերաբերյալ:

Լ.Էյրամջյանցը գրում է, որ, ըստ թուրքական աղբյուրի, դեռևս 1925 թ. Թուրքիայում ՌԽՖՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել էր չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը` ուղեկցելով այն միակողմանի կարգով իրականացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հայտարարությունով։ Միաժամանակ դեսպան Վինոգրադովը բանավոր զրույցի ժամանակ ասել էր. «Մենք չենք կարող 25 տարի սպասել և ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրել ենք, որովհետև այն ժամանակ թույլ ենք եղել... Իսկ հիմա մենք ուժեղ ենք և պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները» ։ Ինչին արձագանքել էր Թուրքիայի այն ժամանակվա հայտնի պետական գործիչ Իսմեթ Ինյոնյունը, ասելով. «Նոր երկիրը» պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները» ։

Ինչպես նշում է Լ.Էյրամջյանցը, 1945-ին այդ հարցն իրոք արդեն շատ մոտ է եղել հանգուցալուծման` հօգուտ ԽՍՀՄ-ի: Նա գրում է. «Այդ փաստի պատմական հավաստիությանը կասկածել պետք չէ, քանի որ դա զուգադիպում էր Թուրքիային պատերազմ հայտարարելու ԽՍՀՄ-ի մտադրությանը, և անկախ Անկարայի դիվանագիտական պարզունակ խաղից ու «վերջին պահին» Գերմանիային պատերազմ հայտարարելուց՝ խորհրդային զորքերի համար ապահովվում էր գործողության իրավական կողմը, որից հետո նրանք իրոք պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք...» ։

Հոդվածում բերվում է նաև մի այսպիսի հետաքրքիր փաստ. երբ 1945-ին Հայկական և Վրացական ԽՍՀ-ների ներկայացուցիչները մամուլում հրապարակված իրենց կոչում պահանջեցին ետ վերադարձնել Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, Արդահանն ու Արտվինը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ավելի ուշ կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն պատասխանել էր հետևյալը. «Մենք իհարկե գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է, և պատրաստ ենք սկսելու սահմանագծումը, սակայն մեզ անհասկանալի են Վրաստանի հավակնություններն այդ հարցում... Լավ կլիներ, որ դուք Խորհրդային Միությունում նախ իրար մեջ պարզեիք ու հետո նոր բաժանեիք դեռ չսպանված արջի կաշին» ։

Լևոն Էյրամջյանցի հոդվածը կարող եք կարդալ այս հղումով: http://maxpark.com/community/1804/content/699945Հոդվածը գրվել է 2001-ին և կրում է 1990-ականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ որոշ վիճելի դրույթներ, բայց հավաքված պատմական փաստերի առումով՝ շատ արժեքավոր է:

Источник: Ankakh.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7730 | 0 | 0
Facebook