Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վասն ազգային նպատակների միջազգայնացման

20:47, Суббота, 20 Октября, 2018 года
Վասն ազգային նպատակների միջազգայնացման
     Հանրահայտ է, որ Արցախյան պատերազմի զինադադարից հետո, ցայսօր գտնվում ենք պատերազմական վիճակում: Պատերազմական, ոչ՝ նախապատերազմական: Զինադադարը, որը չպետք է կնքվեր՝ պարտադրվեց այսպես կոչված միջազգային հանրության կողմից, միայն բառացի դադար նշանակեց, քանզի այս տարիների ընթացքում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմաններին երբեւէ դադար չեղավ…
     Ավելին՝ սահմանախախտումներն ու այլ սադրանքները տեղափոխվեցին նաեւ Նախիջեւանի հետ սահմանային գոտի, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա սահման համարվող որոշ հատվածներ, որտեղ սահմանախախտների թիվը հետզհետե ավելանում է… (նշեցի սահման համարվող որոշ հատվածներ՝ քանի որ Նախիջեւանը բուն հայկական տարածք է, որ անգամ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի համաձայն պիտի չլիներ Ադրբեջանի կազմում՝ բռնակցվեց… Իսկ Հայաստան-Թուրքիա սահման իրականում չկա, քանզի փաստացի առկա է Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան սահմանագիծը) …
     Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ասված սահմաններ գոյություն չունեն, բնականորեն դրանք երբեւէ չեն եղել, ինչը փաստվում է համաշխարհային պատմությամբ… դրանք քաղաքական ձեւակերպումներ են: Այդ ձեւակերպումների համաձայն, պայմանականորեն կան Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն – Ադրբեջանի Հանրապետություն զատիչ գծեր, որ էլի արհեստական են, բայց արդի պայմաններում կան, ինչը պետք է հաշվի առնել մեր արտաքին ռազմա-քաղաքական ասպարեզում՝ մեր նպատակները իրականացման համար:
     Ասել եւ ասում եմ՝ Հայաստանի արտաքին գերատեչության նպատակը պետք է լինի՝ Հայկական Լեռնաշխարհի՝ որպես առանձին տարածաշրջան կյանքի կոչելը: Կովկասի Տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ եղել է, կա ու ու պետք է վարահաստատվի Հայկական Լեռնաշխարհ ձեւակերպումը…
     Ամեն ինչ կախված է Հայաստանի հեռահար հարաբերությունների նպատակային ու ճկուն զարգացման հետ, ինչը գերտերություններին եւ համաշխարհային վերաձեւումների խաղացողներին պիտի բերի Կովկասի Տարածաշրջան - Հայկական Լեռնաշխարհ - Մերձավոր Արեւելք եռատարածաշրջանի կրկին գոյության իրավունքին…
     Երբեք չեմ երկնչել ասելու, որ նախորդ իշխանությունների օրոք նման քաղաքական իրավիճակը շատ մոտ էր՝ Հայաստանի փոխլրացնող եւ առանց «կամ-կամ» -ի քաղաքականության կիրառման… Ինչը հանգեցրել էր ՀՀ-ԵԱՏՄ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՀԱՊԿ, ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների փաստացի գոյությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի ու Չինաստանի (Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանի Դաշնությունից առանձին համաշխարհային 3-րդ բեւեռ ձեւավորող երկիր) հետ համակարգային հարաբերությունների հաստատմանը:
     Անգամ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ձեւավորումը արդեն կասկածի տակ էր դրել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տարածաշրջանային հորիզոնական եռյակի գոյ, ինչպես ության իրավունքը, նաեւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տարածաշրջանային ուղղահայաց եռյակի գոյությունը…
     Եվ Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպա-Ասիա տարածաշրջանային բոլոր նթակառուցվածքային ծրագրերի կենտրոնում…
     Բայց «քայլող» «նոր Հայաստանը» դեռ ոչ մի ուղղությամբ ոչ մի քայլ առաջ չի արել… Ինչից շտապում են օգտվել թուրքերն ու ադրբեջանցիները՝ անգամ «հայկական» ԵԱՏՄ-ում սեփական շահերը առաջնային դարձնելով հայկական նպատակներից…
    
     Արմեն Ավետիսյան
     Հայ Արիական Միաբանության առաջնորդ
    
     www.hayary.org
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2204 | 0 | 0
Facebook