Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Մենք այլևս չենք կարող մարդու հրամանով լռել, երբ Աստված մեզ հրամայում է խոսել: Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը, և ոչ թե մարդուն»

16:17, Суббота, 20 Октября, 2018 года
«Մենք այլևս չենք կարող մարդու հրամանով լռել, երբ Աստված մեզ հրամայում է խոսել: Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը, և ոչ թե մարդուն»

Նացիստական Գերմանիայում ազգայնական ու հակակոմունիստական համոզմունքներ ունեցող մի բողոքական հոգևորական է եղել, որը թեպետ ողջունել է երկրի իշխանության գլուխ Հիտլերի բարձրանալը, բայց 1937 թվականից, երբ ակնառու է դարձել, որ վերջինս սկսում է հալածել նաև հոգևորականներին, փոխել է իր վերաբերմունքը ֆյուրերի նկատմամբ ու սկսել է համարձակորեն պայքարել վարչակարգի դեմ:


     «Մենք այլևս չենք կարող մարդու հրամանով լռել, երբ Աստված մեզ հրամայում է խոսել: Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը, և ոչ թե մարդուն», - հայտարարում է նա քարոզներից մեկի ժամանակ:

Այդ հոգևորականի անունը Մարտին Նիմյոլեր (1892 – 1984 թթ.) է:

Հիշատակածս քարոզից հետո նա ձերբակալվում է, և արտակարգ դատարանը նրան դատապարտում է յոթամսյա բանտարկության ու 2000 մարկ տուգանքի:

Բայց յոթ ամիս անց նրան ազատ չեն արձակում: Հիտլերը զարմացել էր, որ այդքան մեղմ դատավճիռ է կայացվել ու հայտարարում է, թե նրան «պետք է այնքան նստեցնել, մինչև որ կապտի»: Նիմյոլերին սկզբում ուղարկում են Զակսեհաուզի, ապա` Դախաուի համակենտրոնացման ճամբար: 1945 թվականին դաշնակիցները նրան ազատում են:

Նիմյոլերը բազմիցս հայտարարել է նացիստների հանցագործությունների համար իր մեղքի բաժինն ունենալու մասին, անկեղծորեն ապաշխարհել է:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրա «Երբ նրան եկան…» բանաստեղծությունը:

Երբ նացիստները եկան կոմունիստներին տանելու,

Ես լռեցի, չէ՞ որ ես կոմունիստ չեմ:

Հետո նրանք եկան սոցիալ-դեմոկրատներին տանելու.

Ես դարձյալ լռեցի,

Չէ՞ որ ես սոցիալ-դեմոկրատ չեմ:

Հետո նրանք եկան արհմիութենական գործիչներին տանելու.

Ես լռեցի. ախր ես արհմիության անդամ չեմ:

Ապա նրանք եկան հրեաներին տանելու.

Ես լռեցի, չէ՞ որ ես հրեա չեմ:

Հետո նրանք եկան ինձ տանելու, և արդեն չկար մեկը, որը կարող էր բողոքել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4810 | 0 | 0
Facebook