Идет загрузка...
Сегодня:  Среда, 17 Апреля, 2024 года

Статьи

Երևանը մեր տունն է, տանտիրոջ պես վերաբերվենք նրան

12:38, Суббота, 20 Октября, 2018 года
Երևանը մեր տունն է, տանտիրոջ պես վերաբերվենք նրան
     Սիրելի երևանցիներ,
     Այսօր և վաղը նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի, մեր մեծ տան՝ Երևանի 2800-ամյակը: Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իրո՛ք սիրում ու գնահատում է մեր հինավուրց, բայցև միշտ երիտասարդ քաղաքը: Տարվա մեջ մի քանի տոներ կան, որոնք մեծ ուրախություն ու իսկական տոնի զգացում են առաջացնում ինձ, և կարծում եմ շատերիս մոտ: Երևանի տոնը հենց այդպիսինն է: Այս օրը վերհիշում եմ մանկությանս օրերից մինչև այս ակնթարթը, հիշում դպրոցական ընկերներիս, հիշում Երևանյան փողոցներն ու բակերը, որոնցից շատերի հետ ունեմ հուշեր, պատմություններ, ուսանողական տարիներն ու դրան հաջորդաց կյանքիս յուրաքանչյուր ժամանակաշրջան սերտ կապված է մեր մայրաքաղաքի հետ: ՈՒ հիմա, երբ կրկին վերհիշում եմ այդ ամենը՝ մեծ հպարտություն եմ զգում, որ ծնվել ու մեծացել եմ համայն Հայության մայրաքաղաք Երևանում: Թող որ Երևանցին շրջելով քաղաքով ժպտա տեսնելով, որ մեր մայրաքաղաքը ստացել է այն տեսքը, որին արժանի է: Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Միասին ուրախանանք ու միշտ հիշելով, որ Երևանը մեր տունն է, տանտիրոջ պես վերաբերվենք նրան:
«br» «div» «/div»

    
    
    

    
Արթուր Թովմասյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2033 | 0 | 0
Facebook