Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ինչպես բացվեց Սայաթ-Նովայի պողոտան

10:15, Суббота, 20 Октября, 2018 года
Ինչպես բացվեց Սայաթ-Նովայի պողոտան

Սայաթ-Նովայի պողոտան և Նալբանդյան փողոցի խաչմերուկը պատկերող այս լուսանկարը թվագրվում է 1963 թվականի հոկտեմբերի 27-ով: Հենց այդ օրն է կայացել Երևանում հայ մեծ աշուղի անունը կրող պողոտայի պաշտոնական բացման արարողությունը և այդ առիթով ժողովրդական տոնախմբությունը: Սայաթ-Նովայի պողոտայի մեջ էր ներառվել նաև Խանջյան փողոցից դեպի Չարենցի փողոցը ընկած հատվածը, որն այդ ժամանակ կրում էր ռուս բանաստեղծ Լերմոնտովի անունը:

Սայաթ-Նովայի պողոտայի անվանակոչման հարցում մեծ ավանդ է ունեցել երջանկահիշատակ Գրիգոր Հասրաթյանը, ով 1962-1975 թվականներին Երևանի քաղաքապետն էր՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը: Ուշագրավ տեղեկություններ է հարցազրույցներից մեկում հաղորդել այդ իրադարձության վերաբերյալ ինքը՝ Գրիգոր Հասրաթյանը, որը ներկայացնում ենք ստորև:

«Սայաթ-Նովայի պողոտան բացելու օրը, գիշերվա ժամը 12-ից հետո, երբ ես նոր էի մտել տուն, զանգեց հեռախոսը՝ դա այն ժամանակվա կառավարական ուղիղ կապով էր: Զանգողը Յակով Զարոբյանն էր՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը: Նա ինձ ասաց հետևյալը. «Գիտեք, ձեր վրա մի մատերիալ են գրել Մոսկվա, հիմա վաղն այդ ամենը պետք է ստուգվի»: Զարոբյանն այնուհետև պարզաբանեց. «Ձեզ հետևյալում են մեղադրում. որ, իբր, Երևանում մի երիտասարդ է նշանակված քաղաքագլուխ՝ մոլի ազգայնական (махровый националист), ով Լերմոնտովի անունը կրող փողոցը փոխարինել է ինչ որ մի աշուղի անունով: Վաղը գալու են ստուգեն՝ տարեք Լերմոնտովի անունով ցուցանակները նորից փակցրեք այդ փողոցում»: Գիշերն այդպես էլ արեցինք: Հաջորդ օրը ստուգումների ժամանակ ամեն ինչ խաղաղ անցավ, բայց դե, փաստորեն, նմանատիպի դիմադրություններ, եթե կարելի է դա այդպես ասել, մշտապես էլ եղել են»:

Նշենք, որ Լերմոնտովի փողոցին հնարավոր եղավ կրկին վերադարձնել Սայաթ-Նովայի անունը՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն:
    
     Ռուբեն Շուխյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2443 | 0 | 0
Facebook