Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հայաստանում լինել և չհամտեսել ազգային աղանդերը նշանակում է չհասկանալ հայկական թխվածքի իրական համն ու հոտը

23:47, Пятница, 19 Октября, 2018 года
Հայաստանում լինել և չհամտեսել ազգային աղանդերը նշանակում է չհասկանալ հայկական թխվածքի իրական համն ու հոտը

Գաթայի մասին առաջին անգամ հիշատակվել է XIII դարում: Այն ընդունված էր պատրաստել Տիրոջ գալստյան տոնին (40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին): Ըստ ավանդույթի` ընտանիքում տարիքով մեծ կանայք պատրաստում են տոնական, բայց պահքի գաթա` Բաղարջ: Պահքի գաթան համի առումով գրեթե ոչնչով չի տարբերվում ավանդականից, թեև նրա միջուկը պատրաստելու համար օգտագործվում է բուսական յուղ` հալածի փոխարեն:

Հնում գաթայի մեջ մետաղադրամ էին դնում, և տարին հաջողակ ու բերքառատ էր համարվում նրա համար, ով գտնում էր այդ մետաղադրամը: Մեծերը գաթան կտրատում էին ընտանիքի կրտսեր անդամի մեջքին: Այսօր ընդունված է գաթայի մեջ մետաղադրամի փոխարեն օրհնված խաչ դնել:

Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա: Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ: Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:
    
     Լիլիթ Եփրեյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3700 | 0 | 0
Facebook