Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ինչո՞ւ է ամերիկյան կինոարտադրությունը Հոլիվուդում արմատավորվել

20:23, Пятница, 19 Октября, 2018 года
Ինչո՞ւ է ամերիկյան կինոարտադրությունը Հոլիվուդում արմատավորվել

1886 թվականին Հոլիվուդն ընդամենը մի սովորական ռանչո է եղել:

Հետո, 1903 թվականին, ռանչոյի շուրջը գոյացած գյուղը միացվել է Լոս Անջելեսին (գյուղի բնակիչները ցանկացել են օգտվել քաղաքի պարգևած բարիքներից, մասնավորապես` ջրից ու տրանսպորտից):

Այդ ժամանակներում ամերիկյան կինոն զարգանում էր երկրի արևելքում, և արվեստագետների մեծ մասը կենտրոնացած էր Նյու Յորքում և Չիկագոյում:

Ահա թե ինչու անգլիացի հանճարեղ դերասան Չարլի Չապլինը հաստատվում է Չիկագոյում: Բայց կինոստուդիաները ջեռուցելն ավելի ու ավելի է դժվարանում, և Չապլինն այլևս չի ուզում Չիկագոյում մնալ: Նրան հետևում են նաև ուրիշները: Երբ Չիկագոյում սկսվում է ձմեռը, ֆիլմերի նկարահանումները տեղափոխվում էին Ֆլորիդա, հատկապես Ջեքսոնվիլ: Բայց այստեղ ևս հնարավոր չէր տարին բոլոր հաստատվել, որովհետև ամռան տապին հնարավոր չէր աշխատել:

Կալիֆորնիան զերծ էր այս երկու խնդրից: Լոս Անջելեսի տուրիստական կազմակերպությունը գովազդներում հատուկ ընդգծում էր, թե քաղաքում արևոտ է տարվա 350 օրը: Իսկ Խաղաղ օվկիանոսին մոտ լինելու շնորհիվ այնտեղ ամռանը զով է լինում:

Կինոռեժիսոր Ֆրանսիս Բոգսը, որպեսզի «Մոնտե Քրիստո» ֆիլմի նկարահանումների ժամանակ ընդհատումներ չլինեն, Չիկագոյից գալիս է այստեղ: Քաղաքն ու դրա շրջակայքը նրան այնքան են դուր գալիս, որ նա 1909 թվականին նկարահանման ստուդիա է հիմնում: Հետաքրքիրն այն է, որ, ի տարբերություն կինոռեժիսորների մեծամասնության, որոնք եվրոպացիներ էին, նա Կալիֆորնիայում էր ծնվել: Հոլիվուդում նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «The Squaw Man» -ը (1914 թ.):

Իսկ այժմ Հոլիվուդում արմատներ գցելու մյուս դրդապատճառի մասին: Աշխարհահռչակ գյուտարար ու գործարար Թոմաս Էդիսոնը ֆիլմերի նկարահանման համար օգտագործվող նյութերի արտադրության արտոնագիր ուներ և տուրք էր գանձում յուրաքանչյուր կինոթատրոնից: Նրա ընկերությունն աստիճանաբար գնում է իր մրցակիցներին պատկանող կինոթատրոնները և օրինական ու անօրինական ճանապարհներով դուրս էր մղում իր բոլոր մրցակիցներին:

1910-ական թվականներին, Էդիսոնից ազատվելու համար, բազում կինոարտադրողներ հաստատվում են Հոլիվուդում և հիմնում են ընկերություններ, որոնք հետագայում դառնում են «Fox», «MGM» կամ «Warner Bros»:
    
     Նկարում` Հոլիվուդի ստուդիաները 1922-ին:
    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5037 | 0 | 0
Facebook