Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտման դեպքում կզրկվեն վարելու իրավունքից

21:42, Четверг, 18 Октября, 2018 года
Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտման դեպքում կզրկվեն վարելու իրավունքից
    

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան: «Հետք» -ը փոփոխությունների նախագծից առանձնացրել և ձեզ է ներկայացնում, թե ինչ է առաջարկվում բալային համակարգով, և որ դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:

Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների: Դրանք ներկայացնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 30-ն է: Դրանից հետո ենթադրվում է, որ նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում» -ը:

Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Այսինքն՝ 9 միավոր ՃՈ-ն կտա, հետո, ըստ խախտման տեսակի, կպակասեցնի միավորները: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:

Միավորները պակասելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Նախագծով դա կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»: Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա, բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Որ խախտման համար ի՞նչ չափի տուգանք կսահմանվի և քա՞նի միավոր կկորցնի վարորդը

Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկածող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Հնարամիտ վարորդները հաճախ տուգանվելուց խուսափելու համար մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերն այսօր փակում են: Նախագծով նման իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով և կզրկվի 1 միավորից:

Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100 հազար դրամի փոխարեն 20 հազար դրամով ու կկորցնի 3 միավոր:

Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

Կարմիր լույսի պահանջին չենթարկվելը կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելը

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Այսինքն՝ երկու անգամ ոչ սթափ վարելու պարագայում նա կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Բացի դա, նոր հոդված է ավելացվում ՎԻՎ օրենսգրքում հետևյալ խմբագրմամբ. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով»:

Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Վարորդները, եթե խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժա մկետով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված փոփոխություններով, որոշ խախտումների դեպքում, տուգանքները նվազեցվել են: Օրենսդրական ողջ փաթեթին ծանոթանալու և համեմատական վերլուծություն կատարելու համար կարող եք այցելել:
    
    
     ոստիկանության պաշտոնական կայք


    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10004 | 0 | 0
Facebook