Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կոտայքում այսուհետ կգործեն հանրային պաշտպանի գրասենյակներ. ստորագրվել է երկկողմ հուշագիր

19:58, Среда, 17 Октября, 2018 года
Կոտայքում այսուհետ կգործեն հանրային պաշտպանի գրասենյակներ. ստորագրվել է երկկողմ հուշագիր

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հոկտեմբերի 17-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով քաղաքացիների համար ապահովել օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավական օգնություն ստանալու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի արդյունավետ իրացումը Կոտայքում:

«Փաստաբանների պալատի հետ համատեղ հուշագիր ստորագրելով՝ մենք ամրագրում ենք մեզ համար որպես առաջնային խնդիր դիտարկվող՝ իրավագիտակցության բարձրացմանն ուղղված տեխնիկական անհրաժեշտություն համարվող քայլերից մեկը: Նպատակն է՝ մարզում հասանելի դարձնել որակյալ իրավաբանական օգնությունը և հանրային պաշտպանի ինստիտուտը հանրության այն հատվածի համար, որն ունի դրա անհրաժեշտությունը», - ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Համագործակցության շրջանակներում կիրականացվեն լայնամասշտաբ իրազեկման ծրագրեր, իսկ մարզի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ անվճար և արդյունավետ իրավաբանական օգնություն: Համագործակցության հիմնական ուղղություններն իրագործելու համար մարզպետարանը փաստաբանների պալատին անվճար տրամադրելու է տարածք մարզպետարանի շենքում՝ պալատի հանրային պաշտպանի գրասենյակի՝ Հրազդան քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Գրասենյակից օգտվելու իրավունք կունենան նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր ունեն գրասենյակի անհրաժեշտություն:

Կարևորելով համագործակցության այս ձևը՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծել է, որ սա հետաքրքիր նախադեպ է և կարող է որպես օրինակ ծառայել նաև մյուս մարզերում նմանատիպ գրասենյակներ ունենալու համար: «Բոլորս էլ գիտենք, որ մարդը և նրա իրավունքներն ու ազատությունները պետության կողմից ճանաչված բացարձակ արժեքներ են: Մեր ջանքերն ուղղված են լինելու մարդուն կարևորելուն, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն», - ասել է Արա Զոհրաբյանը:

Առաջիկայում ծրագրված է հանրային պաշտպանի գրասենյակներ ունենալ նաև Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան համայնքներում:
    
     ՀՀ Կոտայքի մարզպետարան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2084 | 0 | 0
Facebook