Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Խորհրդակցություն Բերձորում

19:31, Вторник, 16 Октября, 2018 года
Խորհրդակցություն Բերձորում
    

    

Հոկտենբերի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ, այցելեց Բերձոր և անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի և շրջկենտրոնում գործող տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բնակիչներ: Ողջունելով ներկաներին՝ Արցախի Նախագահը տեղեկացրեց, որ նախօրեին ստորագրել է հրաման, ըստ որի՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, առողջական խնդիրներից ելնելով, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, և ինքն ընդունել է: Մեկ այլ հրամանով Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել Ստեփան Սարգսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր շրջվարչակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը: Բակո Սահակյանը բարձր գնահատեց Սուրեն Խաչատրյանի գործունեությունը Քաշաթաղի շրւանում աշխատելու տարիներին՝ նախ՝ որպես ոստիկանության պետ, ապա՝ շրջվարչակազմի ղեկավար
    
     ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2435 | 0 | 0
Facebook