Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հունան Պողոսյան . Մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը

12:30, Вторник, 16 Октября, 2018 года
Հունան Պողոսյան . Մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի: Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ եւ Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։

Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին

իշխանություններին, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել» ։

Պողոսյանը նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը կառավարությունից է ստացել. «Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», - ասաց Հունան Պողոսյանը։Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը։ Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։
    
    
     http://armtimes.com

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2149 | 0 | 0
Facebook