Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Կոտայքում և ընդհանրապես Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը

20:46, Воскресенье, 14 Октября, 2018 года
Կոտայքում և ընդհանրապես Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը

Հոկտեմբերի 14-ին, ոչ աշխատանքային այցով ՝ առաջիկայում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Գեղաշեն համայնքում էին գտնվում ՝ Կոտայքի մարզպետ, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության անդամ՝ Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ Աբովյանի տարածքային վարչության անդամներ և այլն։Համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ինչպես մարզի ղեկավարը, այնպես և ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը իրենց խոսքերում կարևորեցին ՝ ազա՛տ, արդա՛ր և թափանցիկ ընտրությունների անցկացումը, միաժամանակ ընդգծելով, որ ժողովրդի վստահության քվեն ամենակարևորն է ։Ժողովրդավար և բարեկեցիկ երկիր, մարզ ու համայնք կառուցելու համար ՝ընտրություններում և առհասարակ քաղաքական կառավարման ինստիտուտում քավոր-խնամիական, բարեկամական և այլ արատավոր երևույթներ պետք է իսպառ վերացվեն, (ինչն արդեն իսկ տեղի է ունեցել), իր խոսքում նշեց՝ Կոտայքի մարզպետը, միաժամանակ ավելացնելով, որ Կոտայքում և ընդհանրապես Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը ։Պետրոսյանը կոչ արեց յուրաքանչյուրին, ընտրություն կատարելիս՝ առաջնորդվել խղճի մտոք, ելնելով բացառապես գեղաշենցու շահերից ։Իր հերթին համայնքի ղեկավարի թեկնածու և ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանը հավաստիացրեց, որ իր ընտրվելու պարագայում շեշտը դրվելու է համայնքի զարգացման համար կենսական նշանակության կարևորագույն հարցերի լուծմանը, իսկ գեղաշենցի՛ն, անմասն չի մնա համայնքի կառավարման ընդհանուր գործընթացից։

Հավելենք ՝ հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը պատասխանեց նաև բնակիչների կողմից հնչեցված մի շարք հարցերի, ծավալվեց ջերմ զրույց ։
    
    
     Արմեն Հովհաննիսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2904 | 0 | 0
Facebook