Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Среда, 26 Июня, 2019 года

Статьи

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքը՝ «Քաղաքացին որպես բարձրագույն արժեք» սկզբունքն ընդունելով քաղաքացու հետ հարաբերությո

20:37, Среда, 10 Октября, 2018 года
ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքը՝ «Քաղաքացին որպես բարձրագույն արժեք» սկզբունքն ընդունելով քաղաքացու հետ հարաբերությո
     ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը, Գևորգ Ավագյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
     Տ. Սարգսյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ինքը ներկայացնում Է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը և իրակացնելու է հեղափոխության տրամաբանությանը համապատասխան բոլոր ծրագրերը:
     Գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ներկայացուցիչները շնորհավորեցին Տ. Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսեցին իրենց գործառույթների մասին և համառոտ տեղեկություն ներկայացրին աշխատանքների վիճակի վերաբերյալ:
     Մարզպետ Տ. Սարգսյանը խոսեց առաջիկա անելիքների մասին: Նա իր ամփոփիչ խոսքում ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցների և քաղաքացիների հարաբերությունների վերաբերյալ իր մոտեցումները, կարևորելով քաղաքացիների նկատմամբ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքը՝ «Քաղաքացին որպես բարձրագույն արժեք» սկզբունքն ընդունելով քաղաքացու հետ հարաբերությունների հիմք:
     Ամփոփելով հանդիպումը, մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հաջողություն մաղթեց բոլորին իրենց աշխատանքներում և հավելեց, որ պատրաստվում են իրականացնել երկարաժամկետ ծրագրեր, ուղղված մարզի տնտեսության զարգացմանը և բնակչության բարօրության ապահովմանը:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2184 | 0 | 0
Facebook