Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Երևանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում

13:22, Среда, 10 Октября, 2018 года
Երևանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ անհրաժեշտ է բանակցել մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ և պահանջել իրենցից գործողությունների պատշաճ կատարում: «Ես համարում եմ, որ առնվազն երկու օպերատոր է անհրաժեշտ աղբահանություն իրականացնելու համար, բայց կա գործող պայմանագիր», -ասաց նա:

Քաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ Երևանի նորընտիր քաղաքապետն ասաց, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են: «Քանի որ Երևանի տրանսպորտի հետ կապված բրիտանական ընկերությունը ծրագիր է մշակել, գումարներ են ուղղվել Երևանի բյուջեից, մենք պետք է օգտագործենք այս ծրագիրը` վերանայելով այն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար», -ասաց նա;

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե մինչ այս կնքված պայմանագրերի պայմանները խախտվեն և դրանից տուժեն Երևանի բնակիչները, ապա դրանք կվերանայվեն ի շահ երևանցիների:

Երևանի քաղաքապետը պատրասԱՐՄԵՆՊՐԵՍ: տ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում:
    
     ԱՐՄԵՆՊՐԵՍ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2014 | 0 | 0
Facebook