Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Էջմիածնի արտահերթ ընտրություններ: Մեր զրուցակիցն է քաղաքապետի թեկնածու Սուրեն Մուրադյանն։

00:27, Вторник, 09 Октября, 2018 года
Էջմիածնի արտահերթ ընտրություններ: Մեր զրուցակիցն է քաղաքապետի թեկնածու Սուրեն Մուրադյանն։
     Էջմիածին համայնքում այս տարվա հոկտեմբերի 21-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 14 թեկնածու։ Էջմիածնում նախընտրական քարոզարշավը մեկնարկվում է հոկտեմբերի 9-ին և ավարտվում 19-ին։ Առաջադրված թեկնածուներից է տեխնիկական անվտանգության փորձագետ Սուրեն Մուրադյանը, ում անունը քաղաքացիներն ամենաշատն են հոլլովում որպես քաղաքապետի նախընտրելի թեկնածու։ Սուրեն Մուրադյանը ինքնառաջադրված թեկնածու է, անկուսակցական ։ Նա համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցում է 《Իմաստավորելով հեղափոխությունը》կարգախոսով։ Այս մասին մեզ հետ զրույցում ասեց Էջմիածին համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Մուրադյանն, ով նշեց, որ հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, իսկ ինքը պատրաստակամ է իր գործունեությամբ իմաստավորելու և նպաստելու Էջմիածնում հեղափոխության վերջնական հաստատմանը, որովհետև գիտակցում է, որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, և ոչ ոք իրավունք չունի այն մենաշնորհելու կամ օգտագործելու ի շահ իրեն։ Սուրեն Մուրադյանը զրույցում նշեց, որ մշտապես աջակցել ու աջակցելու է գործող Կառավարությանը։ Խոսելով ծրագրերի մասին առաջնային համարեց քաղաքում տնտեսության զարգածման նախադրյալների ստեղծումը, աշխատատեղերի հիմնումը, քաղաքում զբոսաշրջության խթանումը, ինչպես նաև քաղաքում առկա առաջնային խնդիրների շուտափույթ լուծումը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն, աղբահանություն, փողոցների ասֆալտապատում, կանաչ տարածքների ընդլայնում, ներքաղաքային երթուղու ապահովվում, և ինչպես նաև առաջնային հարցերի ցանկում ընդգրկել, Չարենց, Արամ Մանուկյան, և Զվարթնոց թաղամասերի խնդիրները և նաև նախակրթարանների վերանորոգում։ Սուրեն Մուրադյանը հավելեց, որ պատրաստակամ է լսել իր համաքաղաքացիներից յուրաքանչյուրին, պատրաստակամ է ամեն ինչ անել, որ այսուհետ էջմիածնեցին միշտ ժպտա։ Սուրեն Մուրադյանը մյուս բոլոր թեկնածուներին արժանապատիվ մրցակցություն ու հաջողություն մաղթեց, նշելով, որ պետք է հաղթի քաղաքացու սերն ու հարգանքը վաստակած թեկնածուն։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
17041 | 1 | 0
Facebook