Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՄԱՐԱԼԻԿԸ ԵՎ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈՖՅԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Hasmik
Автор:
Hasmik
18:10, Суббота, 06 Октября, 2018 года
ՄԱՐԱԼԻԿԸ ԵՎ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈՖՅԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՄԱՐԱԼԻԿԸ ԵՎ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈՖՅԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ո՞վ է Հովսեփյան Սոֆյան. ՇՄ մարզպետի տեղակալ, ծնունդով Մեծ Մանթաշից: Ո՞վ է Դավիթ Մելիքյանը. Մարալիկի քաղաքապետացու, ծնունդով Լանջիկից:

Անթույլտրելի է ամեն մի նորաթուխի համար ամեն մի ինքնասիրահարված պաշտոնյա շահարկի «Թավշե Հեղափոխություն» բրենդը. Հեղափոխության շարունակությունը ընկերվարությունը չէ, ամեն դեղին բան էլ ոսկի չէ:

Այսօր քաղաքական օրակարգով իշխանության եկած ջահելները լավ չեն ըմբռնել իրենց առաքելությունը և աշխարհի թիվ 1 հեղափոխականի հաշվին «հայրենասեր» և «ընկերասեր» խաղ են սկսել: Խաղ, որը վտանգավոր է իսկական բարեփոխումների համար, վտանգավոր է իսկական ժողովրդավարության համար:

Ընկեր Հովսեփյան, մարզային կառույցի ռեսուրսը չի կարելի օգտագործել նեղ անձնային երազանքները իրականություն դարձնելու համար: Պայքարը առավել է, քան դրա իմիտացիան:

Մարալիկում ծավալվող գործընթացները արհեստածին են, ոչ ինքնաբուխ, որն էլ բերել է երկու թևերի բևեռացման: Երբեք չեմ հանդուրժել ՀՀԿ-ի թափթփուկներին: Եթե գործող քաղաքապետը արգահատելի լիներ բոլորի կողմից թե որպես ՀՀԿ-ական, թե որպես համայնքի ղեկավար, թե որպես անձ, մեկ օրն էլ բավարար էր նրա հրաժարականին հասնելու համար: Խառնակչության այս փաստը պետք է որ գերագույն իշխանությունների ուշադրությունը սևեռի Մարալիկում ծավալվող վերջին իրադարձությունների վրա, որպեսզի այն նախադեպ չդառնա ՀԵՂԱՓՈԽՈԽԹՅՈՒՆ բառը հասարակ անուն դարձնելու և ամեն տեղ օգտագործելու համար: Հիմքեր ունե՞ք գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու. Դիմեք իրավապահ մարմիններին՝ վերահսկողությունը ձեր սուրբ պարտականությունն է: Մարզպետին էլ հիշեցրեք, որ «հորդոր» բառը տեղին չի օգտագործել: Առանց հիմքի հորդորելը անլուրջ բան է, կշիռ չունեցող քայլ:
     Մեծ հաշվով չի կարելի կապկել ինքնաբուխ հավաքների ավանդույթը: Չի կարելի ժողովրդի ընդվզումը շփոթել հրահրվող անկարգությունների հետ:


    

Հ.Գ. Ռեժիմի օրոք հանրապետականների դեմ իմ պայքարի արդյունքում հարուցվել են յոթ քրեական գործ, կոալիցիոն մեկ մարզպետ հրաժարական է տվել, երկու քաղաքապետ դիմում գրել հեռացել են, այս պահին քննչական կոմիտեում քննվում են երկու պաշտոնատար անձանց դեմ հարուցված գործեր իմ հոդվածների հիման վրա և այլն:


    

Հասմիկ Մելքոնյան
     Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5823 | 0 | 0
Facebook