Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Խաչին գամված մարդը երեք ժամ հետո չի մեռնում

15:25, Суббота, 06 Октября, 2018 года
Խաչին գամված մարդը երեք ժամ հետո չի մեռնում

Հռոմեացիների կողմից խաչված և և հարություն առած (այն մարդկանց համոզմամբ, ովքեր հավատում են հարության առասպելին) Հիսուս Նազովրեցու մահվան պաշտոնական տարեթիվը մ.թ. 33 թվականն է: Նրա կյանքի ու մահվան մասին առաջին վկայությունները գրվել են այդ մահվանից ավելի քան 100 տարի անց: Հիսուսի՝ զուտ քրիստոնեական հավատքի վրա հիմնված հարությունը պատմական իրադարձություն չէ: Հիսուսի հարության մասին վկայողները կա՛մ հավատացյալներ են եղել, կա՛մ դրդապատճառ են ունեցել:

Հարկ է հատուկ նշել, որ հռոմեացիները խաչելու միջոցով մահապատժի ենթարկվողի ձեռքերն ու ոտքերը կապել են հողի մեջ ցցած գերանին (crux) մեխված երկու հորիզոնական տախտակներին (patibulum), և աստիճանաբար ուժասպառվող դատապարտյալը մահացել է շնչահեղձությունից: «Հռոմեական խաչ» -ը նաև հետևյալ կառուցվածքն է ունեցել. Հողի մեջ ցցված գերանի գագաթնամասին հորիզոնական գերան է ամրացվել, որի երկու ծայրերին երկու տախտակ է մեխվել, և այդ տախտակների ստորին ծայրերը կապակցվել են մեկ այլ տախտակով: Այդ միայն Կոնստանդին կայսեր ժամանակ (մ.թ. 4-րդ դար) է, որ եկեղեցին վերցրել է եգիպտացիների, Միթրայի ու Թամուզի խորհրդանշան հանդիսացող խաչը, որպեսզի հզորացնի Քրիստոսի կերպարի ազդեցությունը: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ խաչին գամված մարդը մի քանի օր տառապելուց հետո է մեռնում: Խաչին գամված մարդը երեք ժամ հետո չի մեռնում՝ ինչպես դա էղել է Հիսուսի դեպքում: Բայց ավետարանների հեղինակները փորձել են մարգարեություններին գոնե փոքր-ինչ համապատասխանող մահ ներկայացնել, որն անհեթեթության է հասել: Ի վերջո, փորձերը ցույց են տվել, որ երբ մարդու ձեռքերը գամում են խաչին, ձեռքերը պատառոտվում են և չեն կարողանում պահել խաչվածի ծանրությունը:

Ֆրանսիական ակադեմիայի անդամ, եկեղեցու պատմության խորագիտակ մասնագետ, կաթոլիկ գրող Անրի Դանիել Ռոպսը (1901 – 1965թթ.) հետևյալն է ասել.

«Հիսուսի մեծ ժամանակակիցները նրա մասին խոսե՞լ են: Հռոմեական վարչակազմի պաշտոնական փոստաթղթերը նրա գոյության մասին հետքեր պահպանե՞լ են…Սենատում քրիստոնեության վերաբերյալ ոչ մի խորհրդակցություն տեղի չի ունեցել: Կա՞ արդյոք Պոնտացի Պիղատոսի կողմից «Հիսուսի գործ» -ի հետ կապված որևէ զեկուցագիր՝ հասցեագրված կայսր Տիբերիոսին: Չկա: Հենվելով միայն Հիսուսի հայրենակիցների ասածների վրա՝ մենք առաջ չենք գնա: Մեռյալ ծովի ձեռագրերը նունպես լռում են: Չկա Մեռյալ ծովի քարանձավներից գտնված ձեռագրերում գոնե մեկ փասատաթուղթ, որտեղ խոսվի Մարիամի որդու մասին»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5255 | 0 | 0
Facebook