Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Կումրանի քարայրներում պահված որոշ ձեռագրեր բացահայտում են, որ Հիսուս Քրիստոսի պատմության հիմքում Մենահեն անունով մի եսենականի մասին պատումն է

08:32, Среда, 03 Октября, 2018 года
Կումրանի քարայրներում պահված որոշ ձեռագրեր բացահայտում են, որ Հիսուս Քրիստոսի պատմության հիմքում Մենահեն անունով մի եսենականի մասին պատումն է

1947 թվական. Մեռյալ ծովի հարակից 11 քարանձավներում մաքսանենգ ապրանք փնտրող մի բեդվին պատահականորեն մագաղաթների փաթեթներ է հայտնաբերում: Դրանք աստվածաշնչական Հիսուս Նազովրեցու ժամանակաշրջանից առաջ (մ.թ.ա. 250-ից 68 թվականների միջակայքում) եսենական աղանդի անդամների՝ կրոնին, արդարությանը, պատերազմներին վերաբերող ձեռագրեր էին: Ձեռագրերի մեծ մասը կաթոլիկները պահ են տալիս Երուսաղեմի թանգարաններից մեկում (այսօր՝ «Ռոքֆելլեր թանգարան»): Պատմաբաններին տրամադրված կրկնօրինակները պարունակում են հղումներ Հին կտակարանին: Ձեռագրերում Ավետարաններից հետք անգամ չկա, չկա հիշատակություն առաքյալների, Հիսուսի կամ նրա հարության մասին: Ձեռագրերը 39 հատորով հրատարակվել են հայտնաբերումից 54 տարի անց միայն: Որոշ ձեռագրեր բացահայտում են, որ Հիսուս Քրիստոսի պատմությունը ներշնչել է Մենահեն անունով մի եսենականի մասին պատումը: Սրան փարիսեցիները մերժել են, չեն ընդունել, և մ.թ.ա. 4 թվականին հռոմեացիները դժբախտին մահապատժի են ենթարկել: Մենահենն աշակերտներ է ունեցել, որոնք հայտարարել են, թե նա հարություն է առել:


     Մեռյալ ծովի շրջակա քարանձավների մագաղաթները խորությամբ ուսումնասիրած ֆրանսիացի գիտնական Անդրե Դյուպոն Սոմերը գրել է.

«Գալիլեացի ուսուցիչը նրա նման դիտարկվում է որպես վերամարմնավորված Արդարադատության Ուսուցիչ: Գալիլեացին էլ, նրա նման, աղքատություն, հնազանդություն, մերձավորի նկատմամբ սեր ու ողջամտություն է քարոզել: Նրա նման, նա էլ Աստծո Մեսիա, աշխարհի մեղքերը գնող Մեսիա է եղել: Նրա նման, նա էլ է հոգևորականների թշնամանքին արժանացել: Նրա նման, նա էլ է դատապարտվել ու տանջանքների ենթարկվել: Նրա նման, նա էլ է Եկեղեցի հիմնել, որի հետևորդները տենդագին սպասել են նրա փառալի վերադարձին»:

«4Q521» մագաղաթում հետևյալն է գրված.

«Երջանիկ է իմաստունության հասած մարդը... որը դեպի բարձրագույն օրենքն է քայլում. Երջանիկ է նա, ով ճշմարտություն է բարբառում և իր լեզվով չի զրպարտում…Երջանիկ են նրանք, ովքեր մաքուր ձեռքերով իմասնություն են փնտրում» (Մատթեոսի ավետարանի 5, 3-12-ը գրեթե նույնն է կրկնում):

«4Q521» - ը խոսում է մի մեսիայի մասին, որը շատ ընդհանրություններ ունի առաջին քրիստոնյաների Հիսուս-Մեսիա-Քրիստոսի հետ. «Երկինքն ու Երկիրը իրենց Մեսիային են ականջալուր…Նրա Հոգին աղքատների վրա կիջնի, և նա իր զորությամբ հավատացյալներին կնորոգի…Տերը հրաշքներ կգործի…Նա կբժշկի վիրավորներին և մահացածներին հարություն կտա, աղքատներին բարի լուր կազդարարի»:

«1Q28» -ը խոսում է Աստծո՝ որպես մեսիայի հոր մասին. «Ահա, թե ինչ կպատահի անվանիներին, երբ Աստված կծննդագործի Մեսիային»: Նոր կտակարանի ամենասկզբնական տեքստերն ասում են, թե Հիսուսը հարությունից հետո է Աստծո Որդի դարձել:

«4Q174» -ը ցույց է տալիս Աստծո Որդի Մեսիայի ազգակցությունը Դավիթ թագավորի հետ:

Անգլիացի գիտնական Ջ. Ալեգրոն պնդում է, թե կումրանյան աղանդի՝ Մեսիային սպասող առաջնորդին խաչել են, և որ նորկտակարանային պատմությունը փոխառնված է Մեռյալ ծովի ձեռագրերից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6850 | 0 | 0
Facebook