Идет загрузка...
Сегодня:  Среда, 18 Сентября, 2019 года

Статьи

Այն մասին, թե ինչ է նշանակում «կետչուպ» և սկզբում այն ինչ բաղադրություն է ունեցել

08:20, Вторник, 25 Сентября, 2018 года
Այն մասին, թե ինչ է նշանակում «կետչուպ» և սկզբում այն ինչ բաղադրություն է ունեցել

Շատերը, հավանաբար, կարծում են, թե «կետչուպ» -ը ամերիկյան ծագման է, բայց դա ամենևին էլ այդպես չէ: «Կետչուպ» եզրույթը Չինաստանի Ֆուջիան երկրամասի խոսակցական լեզուներից մեկով «ձկան աղջուր» է նշանակում: Շնորհիվ չինացի ծովագնաց-առևտրականների՝ այս կերակրատեսակը հասել է Պարսկաստան ու ու հարակից երկրներ` վերոհիշյալ երկրամասին մեծ եկամուտներ ապահովելով: Բայց կետչուպը չինացիները չեն ստեղծել:


     Հնդկաչին թերակղզու Մեկոնգ խոշորագույն գետով նավարկող չինացի նավաստիները նկատել են, որ Մեկոնգի աափամերձ շրջաններում բնակվող կխմեր ու վիետնամցի ձկնորսներն իրենց կերակուրներին խառնում են խմորված ձկան` սուր համ ունեցող գորշ գույնի թանձր հյութ: Վիետնամում այդ սոուսը «նուոք- մամ» են անվանել, բայց չինացի նավաստիները նպատակահարմար են համարել դրան «կետչուպ» անունը տալ, այսինքն «ձկան աղջուր» են անվանել: Այս չինացիներն էլ որոշում են այս նորույթը հասցնել նաև Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալազիա ու վաճառել:

Իսկ 17-րդ դարի սկզբում այս տարածքներ ներթափանցած հոլանդացի ու բրիտանացի առևտրականներն սկսում են այն գնել ու վերավաճառել, ու մի քանի տասնամյակ անց այս թանձրահյութը շատ եկամտաբեր մթերք է դառնում: 1703 թվականին Չարլզ Լոքիար անունով մի բրիտանացի առևտրական որոշում է գրել, թե ինչպես կարելի է այս սննդամթերքի առևտրով շատ փող աշխատել: «Լավագույն կետչուպը, - տեղեկացնում է նա, - բերվում է Տոնկինից, բայց այն պատրաստվում է նաև Չինաստանում ու շատ էժան է վաճառվում: Ես ավելի եկամտաբեր ապրանք չգիտեմ»:

Բայց Եվրոպա հասցված այս ապրանքը շատ թանկ է վաճառվում, և Անգլիայում ու ԱՄՆ-ում հրատարակվում են խոհարարական գրքեր` նվիրված կետչուպի պատրաստման էժան արժեցող եղանակներին: Որոշ գրքերում ներկայացվում են, թե ինչպես կարելի է սնկով ու սոխով կետչուպ պատրաստել: Իսկ 19-րդ դարի սկզբում բրիտանացի խոհարարները վերոնշյալ մթերքներին հավելում են նաև լոլիկ ու աստիճանաբար նոր կերակրատեսակից դուրս են մղում ձուկը:

Իսկ 1890 թվականին ամերիկացի Հենզն ու այլ արտադրողներ թանձրահյութին հավելում են նաև մեծ քանակության շաքար, որպեսզի այն հնարավոր լինի պահածոյացնել ու երկար ժամանակ պահպանել ու որպեսզի այն շատերին դուր գա:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4275 | 0 | 0
Facebook
COMMENT.am