Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Խումհար

18:20, Пятница, 31 Августа, 2018 года
Խումհար
    
    
    

Իմ շրթունքներից բանաստեղծակա՜ն

Այրվո՞ւմ են արդյոք շրթունքները քո՛,

Երբ որ հիշո՜ւմ ես մեր ապրած ամռա՜ն

Արևո՜վ լեցուն օրերը կրքոտ…


    

Հիմա անցնում եմ այն «մե՜ր պուրակով»

(«Մեր նստարանը» լո՜ւռ շրջանցեցի)

Հիշո՞ւմ ես, ինչպես սրտի թրթիռով

Այդ նստարանին կո՜ւրծքդ շոյեցի:


    

Լսո՞ւմ ես, երեկ հարբե՜լ եմ կրկին

Հոգին քաղցրացնող դա՜ռը բաժակով,

Չե՜մ հիշում ո՞ւմ էի ասում. - Իմ անգի՜ն

Ե՛կ, գնանք անցնենք այն մեր պուրակով,


    

Եկ նստե՜նք այն նույն մեր նստարանին

Գրկախառնվե՜նք ինչպես անցյալում…

Այդ ինչ-որ մե՜կը մեղքը աչքերին

Գլուխը կախե՜ց, հեռացավ տրտում:


    

Երևի մտածեց թե խելագա՜ր եմ,

Կա՜մ էլ հարբեցող անբանի մե՛կը…

Միգուցե իրո՞ք խելագարվել եմ

Ու կորցրե՜լ իմ իրական դեմքը:


    

Չե՛մ հասկանում թե ի՞նչ է պատահել,

Ի՞նչ հուր է բույն դրել իմ հոգնա՜ծ սրտում,

Որ մինչև հիմա դեռ չե՜մ մոխրացել

Ու…մենակությունի՜ց, սառչո՜ւմ եմ, սառչո՜ւմ…


    

Ո՞ւմ է պետք պոետը - լցված կարոտով

Մահից փոխ առած կյանքի մուրհակը ձեռքի՜ն,

Որ մոխրափոշու վերածված հոգո՜վ

Դեռ հավատո՜ւմ է ծագող հրդեհին…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4963 | 0 | 0
Facebook