Բարեգործական ակցիա Գյումրի քաղաքում
Գյումրու Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կամավոր երիտասարդները նախաձեռնել են բարեգործական ակցիա, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գրենական պարագաների հավաքաքրում՝ Գյումրի քաղաքի գրենական պիտույքների խանութների աջակցությամբ, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքացիների բարի կամքի դրսեւորմամբ:
Ակցիան նպատակ ունի Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Գյումրիում բնակվող Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված զինծառայողների, դպրոցահասակ զավակներին տրամադրել աջակցություն՝ գրենական պարագաների տեսքով, բացի այդ պահել տվյալ ընտանիքներին հասարակության ուշադրության կենտրոնում:
«Լինելով քաղաքացիական նախաձեռնություն հարկ ենք համարում զբաղվել հասարակության խնդիրներով, փորձելով մեր դրական ներուժը ուղղել ի շահ հասարակության բարօրության»: -Նշում է կենտրոնի համակարգող Անուշ Մարտիրոսյանը:
Դիմում-խնդրանքներով ներկայանալու ենք գյումրու մի շարք խանութներ համագործակիցներ գտնելու նպատակով:
Ակցիայի արդյունքները լուսաբանվելու է «Ասպարեզ» կայքի հոդվածներում: