Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 04 Декабря, 2024 года

Статьи

ԼԻԲԵՐԱԼ ՓԹԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՝՝ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝՝:

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
14:12, Среда, 29 Августа, 2018 года
ԼԻԲԵՐԱԼ ՓԹԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՝՝ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝՝:
    

Բարձրաձայն ասեք, որ ձեր ականջները լսեն. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ 1/6 - րդ մաս զբաղացնող մի ռազմական, քաղաքական ու տնտեսական միավորում, որը կոչվում էր ԽՍՀՄ: Ասեք նաև Ֆրանսիա, որը զբաղացնումա Արևմտյան Եվրոպայի մի ինչ որ հատվածիկ: Բարձրաձայն ասեք նաև ԽՍՀՄ ԳՈՒԼԱԳ ու Ֆրանսիական ԳՎԻԵՆԱ:

Հիմա էկեք հասկանանք մի պարզ, բանալ իրողություն, որ ամեն մի երկրում կան հանցագործներ, տվյալ երկրի ռեժիմին ընդվզող մարդիկ, ուժեր, ովքեր անկախ իրանց իրավացի ըլնել - չլնելուց համաձայն չեն տվյալ երկրի ղեկավարության բռնած քաղաքական, ռազմական ու տնտեսական կուրսի հետ ու բացահայտ թե ծածուկ հակաքարոզչությամբ, սաբոտաժով՝ վնասարարությամբ ու դավադրությամբ են զբաղված: Ի՞նչ անել դրանց հետ. սիրե՞լ, դնել գլխներին ու ման տա՞լ... Նման պրակտիկա չի էղել աշխարհով մեկ: Հանցագործներին պատժում են: Դրան գումարեք նաև ոչ քաղաքական՝ սովորական քրեական հանցագործություն գործած անհատներին ու արդյունքում ամեն մի երկրի համար կստացվի մի որոշակի թվաքանակ, որը կոչվումա նաև դատապարտյալների թվաքանակ: Բայց հարցը թվաքանակի մեջ չի, այլ երևույթի մեջա, որ կան տվյալ քաղաքական ռեժիմի դեմ ելույթ ունեցողներ քաղաքական ու սովորական հանցագործներ, որոնց պետքա ի վերջո մի տեղ ուղարկել՝ բանտ, կամ տաժանավայր:

1937 թվականի հունվարի 6 - հաշվառմամբ ԽՍՀՄ բնակչությունը կազմում էր 162 003 225 մարդ: Նույն 1937 թվականի վիճակագրական տվյալներով ԽՍՀՄ Գուլագում գտնվելա 1 196 369 մարդ: Բնակչության նման թվական տվյալների համամասնության դեպքում սա լրիվ նորմալ թիվա:

Վերցրեք մարդկանց սովորական՝ 100 թիվը ու տեսեք, թե էդ հարուրի մեջ քանի՞ պոտենցիալ հանցագործ մտածողության ու վարքի տեր մարդ կարաք ճարեք: Ով ծառայելա բանակում, անգամ 100 - նա շատ: Բանակում լրիվ հերիքա վերցնել դրա կեսը՝ 50 - ը:

Այսպիսով, Ֆրանսիան՝ դասական լիբերալիզմի հայրենիքներից մեկում ՝՝բռնատիրական՝՝ ԽՍՀՄ Գուլագի ՝՝կողքին՝՝ ու նրանից հեռու ուներ սեփական գուլագը՝ Ֆրանսիական Գվիենան: Թե ինչ ասելա Ֆրանսիական Գվիենա, կարդացեք ֆրանսիացի ԱՆՐԻ ՇԱՐՅԵՐԻ ՝՝Papillon՝՝ ինքնակենսագրական վեպը, որով հարվածվումա Արևմուտքի արդարադատության ողջ համակարգը իրա վաղուց նեխած երդվյալ ատենակալների ինստիտուտով ու մերկացնումա արևմտաեվրոպական ՝՝բարի՝՝ էլիտայի առասպելը: Լիբերալներից ով դպրոց չի գնացել, հոգ չի, առաջարկում եմ նայել համանուն ֆիլմը, որը էկրանա բարձրացել 1973 թվականին: Բայց լավ կլնի, որ նախ գիրքը կարդան, քանի որ գրքում հեղինակը շատ ավելի խորնա ներկայացնում իրերի վիճակը: Ի դեպ, Ֆրանսիական ՝՝գուլագը՝՝ սկսելա գործել 1852 թվականից ու գոյատևելա մինչև 1945 թվականը:

Ու չկարծեք, թե ԽՍՀՄ գուլագում նստած 1 196 369 մարդը անմեղ գառա էղել: Ընդեղ էղել են հարուր հազարավոր քաղաքական, տնտեսական ամեն տեսակ հանցագործներ, ավազակներ, ռեցեդիվիստներ, խուլիգաններ, պորտաբույծներ, վնասարարներ ու ըտենց շարունակ: Այսնիքն ընենց մարդիկ են էղել, ովքեր իրանց վնասարար բնույթով չէին կարող տեղ ունենալ նորմալ հասարակության մեջ: Հենց էդ բնական պատճառով էլ ծնվեց Գուլագը: Ով էլ որ քաղբանտարկյալ կարար կոչվեր էսօրվա ըսենց կոչված ՝՝դեմոկրատական՝՝ բառապաշարով, նա նույն սաբոտաժնիկ վնասարարնա էղել, որը ուզեցելա ապրի հասարակության հաշվին, մի բան, որը ԽՍՀՄ պաշտոնական իդեոլոգիան ու օրենքները բացառում էին: Անհիմն բռնադատվածներ ԽՍՀՄ Գուլագում գրեթե ՉԵՆ ԷՂԵԼ: Էդ գրեթե - ի մեջ մտնում են եզակի բացառությունները: Նայեք ձեր էսօրվա երազած ՝՝անկախ՝՝ Հայաստանի արդարադատության սիստեմին ու հիացեք. ԽՍՀՄ ժամանակվա եզակի բացառությունը դառելա կանոն ձեր երազած ՝՝անկախ՝՝ ԼԻԲԵՐԱԼ Հայաստանում:


     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     29.08.2018
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5471 | 0 | 0
Facebook