Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Թե ուզում ես, որ հարկայինը քեզ չստուգի, ապա օգտվիր հաշվապահական հաշվառման գրասենյակների ծառայություններից

15:15, Понедельник, 24 Сентября, 2018 года
Թե ուզում ես, որ հարկայինը քեզ չստուգի, ապա օգտվիր հաշվապահական հաշվառման գրասենյակների ծառայություններից

Մի քանի տարի առաջ, հանրապետության տարածքում բացվեցին հաշվապահական հաշվառման գրասենյակներ: Հարկատուներին վստահեցնում էին, որ հաշվապահական հաշվառման գրասենյակի ծառայությունից օգտվելով, հարկատուները հարկային մարմնի «խոշորացույցի տակ չեն հայտնվի» , որևէ խնդիր չեն ունենա և հարկայինը չի անհանգստացնի: Գայթակղվելով նման առաջարկից, բազմաթիվ տնօրեններ, անհատ ձեռնարկատերեր ազատեցին իրենց հաշվապահներին և հաշվապահական հաշվառման գործը հանձնեցին գրասենյակներին: Հաշվապահական հաշվառման գրասենյակը, որտեղ աշխատում են 1-3 հոգի, 100-ից ավել կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործեր են վարում: Նրանք բավարարվում են նրանց հաշվետվությունները հարկային մարմին ուղարկելով, էլեկտրոնային հաշիվներ դուրս գրելով, այն դեպքում, երբ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով բոլոր իրավաբանական անձիք պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Եթե հաշվապահը չի ներկայանում աշխատավայր, ապա ինչպե՞ս կարող է գույքագրում կատարել, փոխադարձ հաշիվներ ստուգել, բանկային գործարքներ կատարել: Հաշվապահական հաշվառումը դա մասնագիտություն է:

Եվ նրանք, ովքեր հրաժարվել են օգտվել այդ ծառայություններից, պահել են իրենց հաշվապահներին, հայտնվել էին հարկային տեսուչների խոշորոցույցի տակ:

Իրավիճակը փոխվել է: Թվում է, որ կվերանայվի և կստուգվի հաշվապահական հաշվառման այդ գրասենյակների գործունեությունն ու նրանց կողմից սպասարկվող կազմակերպությունները: Իրավաբանական անձ համարվող կազմակերպություններում կվերականգնվեն հաշվապահների հաստիքները, որով աշխատանքով կապահովվեն մասնագիտական հաստատություններն ավարտած, սակայն աշխատանք չունեցող երիտասարդները: Իսկ նրանք բավականին շատ են:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
15661 | 0 | 0
Facebook