Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Մշակույթի նախարարը մշակույթը հանձնել է ծլիկի երգիչ Վիոլետ Գրիգորյանին՝ Նիկոլի ականջը խուլ

23:55, Четверг, 23 Августа, 2018 года
Մշակույթի նախարարը մշակույթը հանձնել է ծլիկի երգիչ Վիոլետ Գրիգորյանին՝ Նիկոլի ականջը խուլ
     Նկատած կլինեք. յուրաքանչյուր "հակահեղափոխական" քոմենթից կամ նույնիսկ թեթևակի կասկած արտահայտող ստատուսից հետո, հակահեղափոխական սաբոտաժնիկների գլխին շեշտակի շրխկում է ֆեյսբուքում մշտարթուն հերթապահող նիկոլապաշտների ինքնապաշտպանական հարվածը՝ "Նիկոլը չի իմացել...": Եկեղեցու դեմ Նեռի որդիների հարձակում է՝ Նիկոլը չկա: ԼԳԲՏ-ն հետախուզական մանևր է իրականացնում Շուռնուխում՝ Նիկոլը զբաղված է: Սփյուռքի նախարարն աղանդավորների համագումարներ է ընդունում ու ճանապարհում՝ Նիկոլը ո՞րտեղից իմանար: Երկու նախարար թմրաբիզնեսի ակնհայտ պրոպագանդայով են զբաղված՝ Նիկոլը նույնիսկ տեղյակ չի: Մշակույթի նախարարը մշակույթը հանձնել է ծլիկի երգիչ Վիոլետ Գրիգորյանին՝ Նիկոլի ականջը խուլ:
    
     Ամառային դպրոցական ճամբարներում երեխաների այլասերման մասսայական փսիխոթերապիա է իրականացվում՝ Նիկոլը որ իմանար, թույլ չէր տա: Նիկոլի թերթում Նիկոլի կինը Մանվելի բանտախցի նկարն օրվա կադր է դարձնում, Նիկոլը չի, Նիկոլի դեմ սաբոտաժ է...
     Ուրեմն, ձեր Նիկոլը կարող է իմանալ, թե ում առանձնատան նկուղում ինչ վաղեմության քանի տուշոնկա կա, բայց կառավարության ու իր թիմի գործունեությունից էնքան անմեղսունակ-անտեղյակ է, որ նույնիսկ լոբի մաքրող առաջին տիկնոջը չի կարողանում տիրություն անե՞լ...
    
     Իսկ նախորդ իշխանությունների հրեշային կերպարն ստեղծելիս ու նրա դեմ սուր ճոճելիս չէիք մտածու՞մ, որ գուցե նրանք էլ սուրբ Նիկոլի պես ոչ մի բանից ուղղակի տեղյակ չեն եղել, օգնեիք՝ ուղղվեին, աշխատեին...
     Հ.Գ. Բա մարդ կարգին քյառթու չըլներ, ասեր՝ հլը մի հատ դըզվա՛ք, արաաաա...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5275 | 0 | 0
Facebook