Հայաստանում գնահատվում են այն «բլատնոյ» մարդիկ, ովքեր աշխատելով պետական կամ համայնքային կառույցներում, ձեռքի հետ ամենաքիչը մեկ բիզնես ունեն, թեկուզ ՝ մեկ խանութ: Կոռուպցիան այնքան է խորացել, որ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնողը հանրային ծառայությունը դիտում է որպես «պարապ վախտի խաղալիք» և փոխանակ ծառայելու հանրությանը, հիմնականում զբաղված է իր բիզնեսով: Հաճախ էլ իր պաշտոնն օգտագործում է իր բիզնեսի «ծաղկեցման» նպատակով: Հետաքրքիր է, թե շատերը չնչին աշխատավարձեր ստանալով, ի՞նչպես են կարողացել բիզնեսներ հիմնել: Այստեղ կարող ես գտնել կոռուպցիայի հիմքերը: Ընդհանրապես, բիզնեսով զբաղված մարդիկ նախընտրում են ազատ լինել որևէ հանրային ծառայությունից: Մեզ մոտ համատեղում են: Թե բիզնես ունես, զբաղվի քո բիզնեսով և հանրային ծառայությունը հանձնիր նրան, ով անմնացորդ կնվիրվի այդ գործին: Իսկ հանրային ծառայության գիտակ նվիրյալները անգործ են: