Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Համացանցի նոր դեմքը՝ նորահայտ երգչուհի Chuchi-ն հայտնի երգիչ Էդգար Տեր-Հովհաննիսյան /Էդո /-ի կինն է /հարցազրույց/

18:24, Вторник, 31 Июля, 2018 года
Համացանցի նոր դեմքը՝ նորահայտ երգչուհի Chuchi-ն հայտնի երգիչ Էդգար Տեր-Հովհաննիսյան /Էդո /-ի կինն է /հարցազրույց/
    
Այսօր մեր հարցազրույցը Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանի/Chuchi/ հետ է, ով համացանցում, որոշակի երկրպագուներ ձեռք բերեց միմիայն ի շնորհիվ իր մեծ տաղանդի ու գեղեցիկ ձայնի:
     Ողջույն Շուշանիկ, ինչի՞ց սկսվեց քո՝
որպես երգչուհի հանդես գալը համացանցում, ու՞մ միտքն էր դա, կարծես թե քեզ մոտ սկսվում է հաջողության շրջանը
     Ամեն բան շատ պատահական ստացվեց: Մի օր տղայիս հետ վիդեո տեղադրեցի «Կանանց ակումբ» խմբում և շատ զարմացա արձագանքներից: Աղջիկները շատ ոգևորեցին, և մոտս միտք ծագեց, որ պետք է բացել Chuchi’s Covers էջը
     Իսկ նախքան այդ էջը բացելը ի՞նչ ճանապարհ ես անցել երաժշտական ոլորտում
     Շատ երկար: 7 տարի երաշժտական դպրոց՝ Դ. Զալյանի անվան: Հետո երգի պետական թատրոն: Եվ երկար տարիներ անհատական դասեր
     Անհատական դասեր ու՞մ մոտ ես պարապել
     Արմեն Գևորգյանի և Արաթուր Գրիգորյանի
     Ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում ես այդ ուղղությամբ
     Մոտ կես տարի
     Ամենաշատ դիտումները որ եղել են, ո՞ր երգի կատարման համար են եղել և ինչքա՞ն
     Ամենաշատը ամուսնուս հետ երգած «Ալագյազ» երգր, երկու օրում 9000 դիտում: իսկ առանձին` Whitney Houston- I have nothing` 6000 դիտում:
     Ինչ-որ նպատակներ ունե՞ս հետագայում, թե՞ բավարարվելու ես «քավըր» տարբերակներ երգելով:
     Նպատակներս շատ են, բայց ժամանակս՝ քիչ: Ցանկանում եմ ունենալ քավըրների ակուստիկ մենահամերգ: Բայց քանի որ նպատակս որակյալ ձայնն ու երաշտությունն է, ապա դա հաստատ այս տարի չի լինի: Պետք է լավ պարապել նվագախմբի հետ: Իսկ հետագայում` ամուսնուս հետ դուետներ: Ես նաև երգահան եմ և մոտ ժամանակներս հեղինակային երգ կներկայացնեմ: Ամեն բան իր ժամանակին: Իսկ առաջնայինը միշտ բալիկներս են ու ամուսինս:
     Քանի՞ երեխա ունի երգչուհի Ճուճին և ինչպես հասկացանք ամուսինդ՝ Էդգար Տեր-Հովհաննիսյանը /Էդո/ նույնպես աշխատում է երգի ոլորտում և ավելի հայտնի է երգարվեստում, ի՞նչ կասես այդ մասին:
    

     Ունեմ երկու հրաշք` աղջիկ և տղա: Այո, ամուսինս երգիչ է, նա շատ երկար ճանապարհ ունի անցած երգարվեստում: Ունի 2 տեսահոլովակ: Ինձ համար լավագույն ձայնն է: Նրան շատ հաճախ ասում են «հայկական Լեպս» , չնայած, որ դա նրան այդքան էլ դուր չի գալիս: Հիմա հեռուստատեսային դադարի մեջ է, սակայն շուտով կվերսկսի:
    
     Քո հեղինակային երգերը հիմնականում ի՞նչ ոճում են գրված, երբևէ առաջարկել ես քո երգերը երգել նաև ուրիշ երգիչների:
     Ես ավելի շատ ֆյուժըն (խառը) ոճում եմ: Այո, ունեմ վաճառված երգեր: Կան երգեր, որոնց բառերի հեղինակն եմ ես: Բայց հայտնի մարդիկ չեն եղել նրանք, ովքեր ցանկացել են երգել երգերս: Երգերիս ճակատագրերն այդքան էլ ուրախ չեն:
    
     Ցավոք, երբեմն երգերը կարող են մնալ թղթի վրա, նույնիսկ վաճառվելու դեպքում: Իսկ այն երգը որ դու ես ուզում կատարել, ուրա՞խ երգ է, թե՞ հանգիստ:
    
Երգը դեռ խմորվում է գլխիս մեջ:
     Այսինքն դեռ չկա համապատասխան գործիքավորում և ձայնագրություն:
     Դեռ ոչ, միգուցե ակուստիկ լինի:
     Բնավորությամբ ինչպիսի՞ն ես քեզ համարում:
    
Էներգիայի անսպառ աղբյուր եմ, հումորով եմ, ու չափից շատ արդար:
     Ունե՞ս քեզ համար սահմանած կանոնններ, որոնց սահմանը երբեք չես անցնում: Եթե կան, ապա որո՞ն են դրանք:
    
Այո, չեմ խառնվում ուրիշների անձնական կյանքին ու տարածքին, եթե իրենք չեն ցանկանում: Չեմ կարող մարդկանց գլուխներ տրորելով ինձ կանաչ ճանապարհ հարթել: Ու, քանի որ ես քրիստոնյա եմ` 10 պատվիրանները չխախտելը:
     Հրաշալի պատասխան էր, յուրաքանչյուր մարդ այսպես մտածելու և առաջնորդվելու կարիքն ունի, իսկ որպես տնային տնտեսուհի ինչպե՞ս կնկարագրես քեզ՝ ավելի ժամանակակից, թե՞ ավանդապահ:
    
Ես գյումրեցու կին եմ: Կարծում եմ` այդքանը բավարար է ինձ պատկերացնելու համար: Նաև խոհարարական էջ էլ ունեմ: Ամուսինս էլ գուրման է:
     Այո, շատ հետաքրքիր է, իսկ ինքդ Երևանում ե՞ս միշտ ապրել:
     Այո, ու միշտ էլ կապրեմ... սա իմ սրտի քաղաքն է:
     Շատ լավ, յուրաքանչյուր ոլորտում միշտ էլ պետք է ձգտում ու իրագործելու կարողություն ունենալ, իսկ մնացածը ինքն իրեն ինչպես որ պետք է կլինի հետագայում: Շնորհակալ եմ Շուշանիկ ջան հարցազրույցի համար, ցանկնում եմ նորանոր հաջողություններ, մեծ բեմեր և մեծ ու լուսավոր ապագա:
     Շնորհակալ եմ Ձեզ: Իսկ Ձեզ` հաճելի հարցազրույցներ:
Источник: Անահիտ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
22492 | 0 | 0
Facebook