Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

16:44, Воскресенье, 29 Июля, 2018 года
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԳՍՏԱՑԵՔ, ԱՐՑԱԽԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
    
     ԱՍԱ ԱՅ ԴԱՎԱՃԱՆ, ԵԹԵ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՐ, ԻՆՉՈՒ՞ թույլ տվեցիք, որ հազարավոր ջահել, ջիվանների արյունը թափվեր, թե ՞ այն ժամանակ պատերազմի քողի տակ հեշտ էր թալանելը, դուք միշտ էլ խոչընդոտել եք մեր տարածքների՝ Շահումյանի, Գետաշենի, Նախիջևանի ազատագրմանը․ այդ մասին շատ եմ գրել․ տասնյակ հոդվածներ․․․ Հատկապես Նախիջևանի ազատագրումը, երբ ՀԱԲ-ի տղաները Սամվել Մարգարյանի հրամանատարությամբ Երասխավանի բարձունքում դիրքավորված պատրաստ էին նախիջևանն ազատագրել․ դուք և Վազգեն Սարգսյանը թույլ չտվեցիք և հենց այդ ժամանակ էլ թիկունքից խփվեց Մովսես Գորգիսյանը․․․ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակները մեր նվիրյալ հայորդիների արյամբ, նրանց նվիրումով ձեռք բերվեց, բայց դուք գիտունիկ Լևոն Տեր Պետրոսյան այնքան էժան գնահատեցիք մեր տղաների արյունը, որ ձեզ նեղություն չտվեցիք 1994-ին Բիշքեկում կնքված զինադադարին դիվանագիտորեն պատրաստված ներկայանայիք ու ինչպես հարկն է ամրագրեիք մեր հաղթանակները ու հստակեցվեր Ղարաբաղի կարգավիճակը, , , այսօրվա Ղարաբաղի շուրջ ստեղծված թնջուկը հենց ձեր անգրագիտությու՞ն ասեմ, թե՞ դավաճանության պատճառով է․․․ ԱՀԱ «ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»
     իմ վերլուծական հոդվածը, որը 3 նախագահների ազգադավ քայլերին է վերաբերվում․ ներկայացնում եմ միայն Տեր Պետրոսյանին վերաբերվող հատվածը․․․
     «Ինչպես գիտենք 1994թ. հունիսի 12-ին գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից Բիշքեկում և ստացավ "Բիշքեկյան համաձայնագիր"անվանումը:
     ՈՒ՞մ է գաղտնիք, որ շուրջ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակները ձեռք բերվեց հազարավոր զոհերի, զրկանքների գնով... Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, հազարավոր կանայք այրիացան, երեխաները որբացան... բայց արդյու՞նքը...
     Ինչպե՞ս կարելի էր այսքան անպատասխանատու անտարբերությամբ, սնանկ դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով ներկայանալ բանակցությունների և արյունով ձեռք բերված 12, 5 հազ. քկմ ազատագրված մեր հայկական հողերի ճակատագիրը մատնել բախտի քմահաճույքին. ավելի ճիշտ` Ադրբեջանի բարի կամքին:
     Միթե՞ դիվանագիտական խայտառակ պարտություն չէ, երբ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին. Սա երևի աշխարհի պատմության մեջ չգրված ու չլսված միակ ու եզակի դեպքն է և չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության սահմաններում: Ինչու՞ չարժևորվեցին մեր հաղթանակները, ինչու՞ կրակի դադարեցումով վերջնականորեն չվճռվեց Ղարաբաղի կարգավիճակի ճակատագիրը՝ վերամիավորումը մայր հայրենիքին: Ադրբեջանական կողմը 100% ընդունում էր իր պարտությունը, այլապես ինչքան էլ միջազգային կառույցները ճնշում գործադրեին, կամ Ռուսաստանը միջնորդությամբ հանդես գար, միևնույն է, Հեյդար Ալիևը կրակի դադարեցման համաձայնագիր երբե´ք չէր կնքի:
     Լինելով հաղթող կողմ մենք պետք է այդ զինադադարում մեր կամքը թելադրեինք ու շահեկան դուրս գայինք, ինչը հատուկ է պատերազմում հաղթող կողմին, բայց քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի դիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները զրոյական էին, (չեմ վարանում այս գնահատականիս համար, քանզի դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ ՍՍՌՄ պատմությունից պետք է սերտած լիներ, թե ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին կնքվեց կապիտուլյացիայի ակտ և Ռուսաստանի ենթակայության տակ անցան Գերմանիայի կեսը, և բոլոր այն պետությունները, որոնց ազատագրել էր Ռուսաստանը.Լեհաստան, Հարավսլավիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Ավստրիա, Հունգարիա…) ունեցանք խայտառակ մի փաստաթուղթ, ծուղակ, որը Ղարաբաղի հետագա ճագատագիրը մինչև այսօր դրեց անելանելի վիճակի մեջ ․․․
     Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելը առնվազն ազգային դավաճանություն էր: Հենց այստեղ էր պետք ցույց տալ հայրենասիրության չափը, արհեստավարժ դիվանագետի խորամանկությունն ու խորաթափանցությունը... Հեյդար Ալիևը ուղղակի խնդրում էր մեր բոլոր դաշնակիցներին, միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդեն, որ Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Գիտակցում էր, որ պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքների կորստի, քանզի ադրբեջանցի զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում էր, պարտվողի հոգեբանությունն էր տիրում ադրբեջանական բանակում, իսկ հայկական կողմը հաղթականորեն տարածք-տարացքի հետևից գրավելով առաջ էր շարժվում: Չեմ զլանում կրկնել. հակառակ Աբուլֆաս Էլչիբեյի' ոտքերը Սևանում լվանալու կիսամուրազ փափագին, այդ օրերին' 1994-ին, լուրեր էին տարածվում, որ հայկական կողմը շուտով անարգել կհասնի Քուռ, Բաքու, իսկ Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով Արցախի հերոսական ազատագրական, հայրենատիրական պայքարը Բաքուն խեղաթյուրեց և միջազգային հանրությանը ներկայացրեց հայերի կողմից զավթողական, նվաճողական պատերազմ ու մինչև օրս էլ միջազգային բարձր ամբիոններից չեն դադարում մեզ ագրեսոր, օկուպանտ պիտակել:
     Լևոն Տեր Պետրոսյանն ի՞նչ ուզեց ապացուցել միջազգային կառույցներին, որ մենք դեմոկրատ, քաղաքակիրթ, դիվանագետ ա՞զգ ենք ու մեր հաղթանակները լոկ բանակցությունների ճանապարհո՞վ ենք ամրագրում: Թե՞ հույսը դրել էր միջազգային կառույցների «բարի կամքին ու արդարամտությանը, կամ դեմոկրատիա հորինված բլեֆին», չուսումնասիրելով աշխարհի ապականված քաղաքական դաշտի խարդավանքները, որին ենթարկվում են մեզ նման փոքր ու աղքատ պետությունները:
     Հեյդար Ալիևի դիվանագիտական հաղթանակի պտուղներն այսօր վայելում է որդին' Ալիև Կրտսերը: Ամենօրյա պատերազմի սպառնալիքները, դիվերսիաները մի կող, բանակցությունների արդյունքները զրոյական են, քանզի Ալիև Կրտսերը երբե´ք չի համաձայնվի հենց էնպես, բանակցությունների շրջանակներում Ղարաբաղից հրաժարվի ու իր ձեռքով ստորագրի մի փաստաթղթի տակ, որն անկախություն կտա Ղարաբաղին, կամ էլ կաշխատի մեզանից առավելագույնս քամել՝ ազատագրված 7 շրջանների վերադարձ, 1 միլիոն փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, Լաչինի միջանցքի հարակից 13 գյուղերի վերադարձ, այսքանից հետո հնարավոր կլինի՞ Ադրբեջանցիներով բնակեցված Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ, և Արցախից Հայաստան անվտանգ երթևեկել, (ՍԱ էլ երկրորդ դիվանագիտական պարտության հարվածն էր Ղարաբաղին 2007-ին Քոչարյանի օրոք ստորագրված խայտառակ, հայատյաց «Մադրիդյան սկզբունքներով», որ հիմա և Լևոնը և Մինսկի խումբ պարտադրում են մեզ)
     Չմոռանամ ասել․ երևի հենց այս հանգամանքը' 1994թ Բիշքեկում կնքված զինադադարի դիվանագիտական պարտությունը հաշվի առնելով, 2008 թվականին նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը չընդունելով իր պարտությունն ընտրություններում, Ազատության հրապարակում հանրահավաքներին իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս, հավաքվածների վստահությունը շահելու համար, -
     - «Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ: »
     Լևոն Տեր Պետրոսյանը էն գլխեն գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, որը ո´չ ինքը և ո´չ էլ ուրիշ մեկը չի կարող հանել, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված վիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» լուծումը՝ "Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ": Իսկ մեր մյուս՝ արևմտյան տարածքների պահանջատիրությունից էլ առաջարկում էր հրաժարվենք, որ Հայ-Թուրքական սահմանը բացվի ու Հայաստանը հզորանա, «Այդ մասին էլ ունեմ վերլուծական, արդյո՞ք կհզորանա, թե՞ կթուլանա․ Թուրքիան կարտադրի, իսկ հայը կդառնա չարչի և նրա արտադրանքը կիրացնի․․ եղած մի երկու գործարաններն էլ կփակվեն» ․․
     Հավաքվածներից ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին, -
     - Եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները, արտագաղթը... որ ըմբռնումով դիմանում էր ժողովուրդը հանուն Արցախի․․այս ինչուների շարանը շա՜տ երկար է, բայց
     պատասխա՞ն...Իհարկե, Լևոն Տեր Պետրոսյանը չունի այդ ինչուների իրական պատասխանը, քանզի եղած պատասխանները մտածածին են, աբսուրդ...Մի բացահայտում էլ․ իրականում 2008-ին Տեր Պետրոսյանն իր հանրահավաքներին գոռալով ավազակապետությու՜ն, զբաղված էր ուղեղների լվացմամբ․ ես փաստն եմ արձանագրում, որ նա պատվեր էր կատարում և նրա հաղթանակին սպասում էին Իսրայելի պատվիրատուները․ որպես հեղափոխության կարգախոս նա ընտրեց երգի- պարի հեղափոխությունը և այդ քողի տակ թաքնվելով պարեց ջհուդական «ՀԱՎԱՆԱԳԻԼԱ» ՊԱՐԸ, ՈՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԷԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԶՈՒՅԳ ԴՐՈՇՆԵՐԸ, , , ԱՅՍ ԿԱԴՐԵՐԸ ՀԵՌԱՐՁԱԿՎԵՑ ԳԱԼԱ ՏՎ- ի «ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ», , , Ես այդ Ժամանակ Հայաստան էր եկել և անձամբ եմ դիտել այս կադրերը և այս վիդեոն ինձ տրամադրել է ցույցերին մասնակից նախքին թունդ Լևոնական, , ,
    
     https://www.youtube.com/watch?v=FYIBZvOcJCA
    

    
    
     Այս տեսարանը գալիս է փաստելու, որ այդ հանրահավաքը ֆինանսավորվում էր մասոնների կողմից ու այդ արարողությունը՝ Ջհուդական "Հավանագիլա" պարի և զույգ դրոշների ծածանումի նկարահանված կադրերը հատուկ էին արված շեֆերին ուղարկելու համար:

Երբ վերլուծում ենք, պարզ է դառնում թե ու՞մ էր պետք 2008-ի մարտիմեկյան հեղափոխությունն ու դրա հաղթանակը, որը 10-ը մարդու կյանք խլեց․․․ Միթե՞ պարզ չի երևում, որ սա հատուկ նկարահանված կադրեր են. մեկ Իսրայելի դրոշն են նկարել, մեկ Լևոնի պարը: Այս նկարահանումը հատուկ պատվերով է արված… ՈՒղղակի Լևոնը այդ պարը պարելու համար կարողացավ ժողովրդին տրամադրել, որ իբր «երգի-պարի հեղափոխություն է» . ուրիշ պատրվակ չուներ այդ պարը պարելու համար. դե, մենք էլ սենտիմենտալ ազգ ենք ու շուտ հավատացող. համ էլ այդ պահին ժողովուրդը Լևոնի հիպնոսի տակ էր. ոչ մեկն ինքն իրեն հարց չտվեց. Ինչու՞ հրեական պար, ոչ՝ Քոչարի, կամ ի՞նչ գործ ունեին ազատության հրապարակում Իսրայելի դրոշները․․․
     * * *
     Ագամ 1991թ դեկտեմբերի 10-ին, դեռևս գործող ԽՍՀՄ օրենքների և միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան, արցախահայությունն արտահայտեց իր կամքը՝ հանրաքվեով հռչակեց Սովետից իր անկախությունը Ադրբեջանից էլ առաջ, Լևոնը հենց այդ ժամանակ էլ ձեռնպահ մնաց ընդունելու Արցախի անկախությունը և այդպես շարունակվեց մինչև այսօր, , ,
     Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ Լևոն Տեր Պետրոսյաններն ակամայից էին ներքաշվել այդ պատերազմին, այլապես տեր կկանգնեին արյունով ձեռք բերված մեր հողերին, հաղթանակներին, ու սակարկության մեջ կմտնեին բանակցությունների սեղանների շուրջ. Հենց Բիշքեկու՛մ պետք է մեր հաղթանակներն արժևորվեր, երկաթը տաք-տաք ծեծվեր, ցավոք մեր հաղթանակները հողին հավասարեցվեց հե´նց Բիշքեկում»
     * * *
     2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանին իր տուն հրավիրելով Տեր Պետրոսյանը նրան նախապատրաստեց առաջիկա Պետերբուրգյան եռակողմ՝ Պուտին, Սարգսյան, Ալիև հանդիպմանը և հորդորեց, որ Սերժը առաջնորդվի «Մադրիդյան սկզբունքներով», լավ գիտենալով, որ այդ չարաբաստիկ սկզբունքների գրեթե բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, , ,
     * * *
     Իսկ 2017-ի Համապետական Խորհրդարանական ընտրություններին Լևոնը կրկին ապացույցեց, որ իր համար Արցախի ազատագրված տարածքները գրոշի արժեք չունեն, անտեսելով, թե այդ տարածքներն ինչ դեր են խաղում Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար․ նա և իր թիմը հանդես գալով իբր մտահոգ, որ այլևս արյուն չթափվի, իրենց քարոզարշավի կարգախոսն ընտրեցին «Տարածքներ խաղաղության» դիմաց․ մի բան որ աբսուրդ է ու որոշել էին արյունով ազատագրված մեր տարածքները ուղղակի հենց այնպես, արծաթե սկուտեղի վրա նվիրել Ադրբեջանին, անգամ խոսք չի գնում մեր գերի ընկած տարածքների փոխանակման մասին, , , իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս նվիրատվությունը, երբ Ալիևն անգամ Երևանն է իրենը համարում, ուր մնաց բավարարվի ազատագրված տարածքներո՞վ․․․Հետո էլ ասում են Տեր Պետրոսյանն հաղթանակած նախագահ է․ Ո՞վ է տեսել հաղթանակած նախագահը իր հաղթանակների ավարը՝ հազարավորների արյան գնով ազատագրած տարածքներն այդպես հեշտ ու հանգիստ հետ վերադարձվի թշնամուն, , , Այսինքն՝ զինադադարից այսքան տարիներ անց Տեր Պետրոսյանը փորձում է սրբագրե՞լ իր դավաճանական քայլերը․ իմիտացիա ստեղծելով, թե գնահատու՞մ է հայի այրունը, , , այդ խոսքերին միայն ինքը կարող է հավատալ, ոչ աշխարհասփյուռ հայությունը․․․
     * * *
     Եվ ահա նորից «ԿԵՆՏՐՈՆ» ՏՎ-ով Պետրոս Ղազարյանի մոտ Լևոն Տեր Պետրոսյանի հարցազրույցը դիտելուց հետո չեմ կարողանում լռել․․․որն ավելի շատ պարտադրանք․ ահաբեկում կարելի է որակել․ Գիտե՞ք ինչ եմ մտածում, թե ինչպե՞ս ենք երկիր վստահել այս անհավասարակշիռ, դավաճան մարդուն, որը 7 երգ գիտի, 7-ն էլ մեր հողերը Ադրբեջանին բաշխաելու մասին է․․․
     https://www.facebook.com/duxovenqmenq/videos/2092065764444947/
    

     * * *
    
     ԱՍԱ ԱՅ ԴԱՎԱՃԱՆ, ԵԹԵ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՐ, ԻՆՉՈՒ՞ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՔ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՋԱՀԵԼ, ջիվանների արյունը թափվեր այդ հողերն ազատագրելու համար, թե ՞ այն ժամանակ պատերազմի քողի տակ հեշտ էր թալանելը, դուք միշտ էլ խոչընդոտել եք մեր տարածքների՝ Շահումյանի, Գետաշենի, Նախիջևանի ազատագրմանը․ այդ մասին շատ եմ գրել․ տասնյակ հոդվածներ․․․ Հատկապես Նախիջևանի ազատագրումը, երբ ՀԱԲ-ի տղաները Սամվել Մարգարյանի հրամանատարությամբ Երասխավանի բարձունքում դիրքավորված պատրաստ էին նախիջևանն ազատագրել․ դուք և Վազգեն Սարգսյանը թույլ չտվեցիք և հենց այդ ժամանակ էլ թիկունքից խփվեց Մովսես Գորգիսյանը․․․
     ՀԻՄԱ, ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԼևՈՆ ՏԵՐ ՊՈՏՐՈՍՅԱՆԸ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ, մտածում եմ երկու հարց պետք է մտահոգի Տեր Պետրոսյանին․ առաջինը, որ հանկարծ իր թալանածին մոտ չգան, երկրորդն էլ Արցախի ազատագրված տարածքների վերադարձ․․․
     Բայց չեմ հավատում, որ մեր խելացի վարչապետն ականջալուր լինի Լևոնին, քանզի 2008-ից հետո շատ ջրեր են հոսել և հիմա Փաշինյանն ավելի հասուն է նայում բոլոր խնդիրներին՝ հատկապես Ղարաբաղի հարցին և ինչպես կարողացավ բաց ձեռքերով․անարյուն հեղափոխություն իրականացնել, տապալել Սերժի ռեժիմը, այդպես էլ կգտնի այն ճիշտ ճանապարհը, որը լուծում կտա հասնելու Ղարաբաղի կարգավիճակին ՄԱԿ-ի ընդունած հռչակագրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա․․․
     Բացի այդ Ղարաբաղի կարգավիճակին հասնելու մեկ
     այլ ճանապարհ էլ ունենք․ Դա Ռուսաստանն է, որ պետք է չեղյալ համարի Ստալինյան ռեժիմի տարիներին Նախիջևանի և Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին, , ,
     Ի գործ պարոն Վարչապետ, մենք վստահում ենք Ձեզ, դուք կարող եք ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, իսկ հավելյալ միջամտությունները ձեզ ավելորդ կխճճեն ու կխանգարեն, , ,
     ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ- ԲՐՅՈՒՍԵԼ
     (Գրող-հրապարակախոս)

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9543 | 0 | 0
Facebook